Կառավարությունը պետք է հրապարակի սահմանազատմանը վերաբերող փաստաթուղթը․Արման Թաթոյան

Կառավարությունը պետք է հրապարակի ՀՀ սահմանազատմանը վերաբերող այն փաստաթղթի նախագիծը, որը մասնակիորեն երեկ համացանցում հրապարակվեց ու որի իսկությունը հաստատվեց այսօրվա Կառավարության նիստում: Այս մասին Ֆեյսբուքում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Պետք է առնվազն հրապարակվեն փաստաթղթի բոլոր այն դրույթները, որոնք պատկերացում են տալիս՝ ինչի մասին է իրականում խոսքը: Ադրբեջանի հետ սահմանազատումն ուղղակիորեն վերաբերում է բոլորիս, ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր մարդու, ողջ Հայ ժողովրդի կենսական իրավունքներին՝ կյանքի ու գոյության, ազգային ու անձնական արժանապատվության, հոգեկան անդորրի ու ֆիզիկական անվտանգության, տեղեկացված լինելու ու շատ այլ իրավունքների:

Սահմանազատումն ինքնին մարդու իրավունքների երաշխիք է, որի սխալ իրականացումը կարող է հանգեցնել իրավունքների նոր խախտումների ու լարվածության:Փաստաթղթի հրապարակումը բխում է հենց պետության շահերից:

Այդ կերպ պետությունը կկանխի ոչ պաշտոնական աղբյուրներից նման բացառիկ կարևորության ինֆորմացիայի արտահոսքը և թույլ չի տա, որ տեղի ունենա պետական մարմինների նկատմամբ հանրային վստահության անվերականգնելի կորուստ: Հակառակ դեպքում` դարձյալ ստացվելու է, որ պետության առաջացրած տեղեկատվական վակուումը լցվել է ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկատվությամբ՝ շփոթեցնելով անգամ բարեխիղճ մարդկանց, իսկ առանձին պաշտոնյաներ դարձյալ սկսելու են իրենց անպատասխանատու գրառումներով՝ հաճախ ողողված վիրավորական բառերով, մեղադրել մարդկանց մտացածին «մեդիատեռորի» մեջ»,-գրել է Արման Թաթոյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նաիրա Զոհրաբյանը լքում է ԲՀԿ-ն

Հաջորդը

ՌԴ վարչապետը խոսել է Արցախի հարցով եռակողմ համաձայնագրի արդյունավետության մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանի տրանսպորտային պարկը կհամալրվի ևս 100 նոր ավտոբուսով

Հաշվի առնելով քաղաքային տրանսպորտում 100 դրամանոց մետաղադրամների մեծ պահանջարկը` այսօրվանից համայնքային բոլոր նոր ավտոբուսների և միկրոավտոբուսների վարորդներն իրենց…
Դիտել

ԱՄՆ, Հնդկաստանը և Բրազիլիան 10 միլիոն, կամ ավելի COVID-19 վարակ ունեցող երկրների առաջին եռյակում են

Աշխարհում ավելի քան 120.69 միլիոն մարդ վարակված է COVID-ով: COVID-19 կորոնավիրուսային համավարակի սկզբից ի վեր աշխարհում վարակվածների թիվը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share