Կա որոշակի միտում Հայաստանի Հանրապետությունը բաժանելու մասերի․ Լիլիթ Մակունց

Աազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել է, որ իր կարծիքով Սյունիքում տեղի ունեցածը ակցիաներ էին՝ ուղեկցված խուլիգանական դրսևորումներով։

«Սյունիքի մարզում տեղի ունեցածը, եթե ոմանք մեկնաբանում են քաղաքական ակցիա, ես կարծում եմ՝ դրանք ակցիաներ էին՝ ուղեկցված խուլիգանական դրսևորումներով»,- նշեց Մակունցը։

Նա նաեւ ասաց, որ դժգոհելու առիթ միշտ կա հասարակության մոտ ու լինելու է բոլոր իշխանությունների պարագայում։

«Այստեղ հարցն այն է, որ կա որոշակի միտում Հայաստանի Հանրապետությունը բաժանելու մասերի։ Եվ դա նկատվում է նաև առանձին, այո, ուղղորդված խմբակների կողմից։ Դա, իհարկե, չի կարող ընդունելի լինել որևէ երկրի քացաքական ղեկավարության ու իրավապահ համակարգի կողմից»,- ասաց նա։

Մակունցը նաեւ ավելացրեց, որ չի կարող անուններ հնչեցնել, բայց հետևելով իրադարձություններին և տեսնելով՝ ինչպիսի գործողություններ են ծավալվում, կա նման տպավորություն, որ այդ ամենն ուղղորդված է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունը մայիսին Մոսկվայում

Հաջորդը

Ռուսաստանի զինվորականները սկսել են վերադառնալ մշատական ռազմակայաններ

Առնչվող նյութեր
Դիտել

Արմավիրի ոստիկանները բացահայտել են դանակահարություններ. երկու դեպքում էլ վնասվածքները ծանր էին

Դեկտեմբերի 14-ի ցերեկը, ժամը 2-ին մոտ, ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում ստացվեց «Արմավիր» բժշկական կենտրոնից: Որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության…
Դիտել

Անշարժ գույքի վարձակալության դիմաց ստացված եկամուտները ենթակա են հարկման․ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքի վարձակալության դիմաց ստացված եկամուտները ենթակա են հարկման։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share