ԿԳՄՍ-ն սահմանել է հանրակրթական ուսումնական հաստատություններում 2020-2021 ուստարվա ավարտի ժամկետները

Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր  իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թ. օգոստոսի 31-ի N 25-Ն հրամանով հաստատված՝ Հավելված 1-ի՝ «Հաստատության ուսումնական պլանների մասին ընդհանրական պարզաբանումներ»  գլխի 4-րդ կետով սահմանված դրույթների՝

ուսումնական պարապմունքները հաստատությունում ավարտվում են 2021 թ.՝

5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝

հունիսի 4-ին՝ 1-ին և 12-րդ դասարանների համար,

հունիսի 11-ին՝ 2-րդ դասարանների համար,

 հունիսի 18-ին՝ 3-11-րդ դասարանների համար,

6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝

հունիսի 5-ին՝ 1-ին և 12-րդ դասարանների համար,

հունիսի 12-ին՝ 2-րդ դասարանների համար,

հունիսի 19-ին՝ 3-11-րդ դասարանների համար՝ ապահովելով առնվազն՝

30 ուսումնական շաբաթ՝ 1-ին,

32 ուսումնական շաբաթ՝ 2-րդ,

34 ուսումնական շաբաթ՝ 3-12-րդ դասարանների համար։

Պետական ուսումնական հաստատություններում շաբաթվա 5-օրյա կամ 6-օրյա տևողությունը սահմանում է ուսումնական հաստատությունը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում՝ հիմնադիրը:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Հաջորդը

Թուրքիայում զինված ուժերի օդանավ է կործանվել

Առնչվող նյութեր
Դիտել

Վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման մեր որոշումը. Նիկոլ Փաշինյան

Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման մեր որոշումը և պայմանավորվածությունը: Այս մասին Կառավարության…
Դիտել

Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել ԱՄՆ բաց առաջնությունում

Ամերիկյան Նյու Յորք քաղաքում մեկնարկել է թենիսի «Մեծ սաղավարտի» ԱՄՆ բաց առաջնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայկական արմատներով ռուսաստանյան թենիսիստ…
Դիտել

ԵԽ ֆրանսիացի անդամների հրավերով Զինվորի տան տնօրենն ու ԵՊԲՀ ռեկտորը կմեկնեն Փարիզ

Եվրախորհրդարանի ֆրանսիացի անդամների հրավերով Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը և բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը դեկտեմբերին կմեկնեն Փարիզ:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share