Կենսաթոշակի 10 տոկոս բարձրացում, բայց այլ մեխանիզմով

Կենսաթոշակառուների կողմից իրենց բանկային քարտերով արվող առևտրի նկատմամբ կկիրառվի զեղչերի համակարգ, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հարցը մանրամասն կքննարկվի կառավարության հաջորդ նիստում։

«Անընդհատ կառավարության օրակարգում է մեր վարած սոցիալական քաղաքականության արդյունավետության բարձրացման հարցը։ Մենք որոշակի ռազմավարական պատկերացումներ ունենք, որը կապված է նաև այլ ռազմավարությունների հետ։ Դուք տեղյակ եք, որ արդեն այս տարվանից մենք կենսաթոշակների անկախիկ վճարման ծավալներն ընդլայնել ենք և առաջիկայում ներդնելու ենք հետևյալ համակարգը, որ հանրապետության բոլոր կենսաթոշակառուների կողմից բանկային քարտերով արվող առևտրի նկատմամբ պետք է կիրառենք զեղչերի համակարգ։ Այսինքն՝ եթե թոշակառուն առևտուրն իրականացնում է բանկային քարտի միջոցով, մենք ուզում ենք զեղչերի համակարգ ներդնել, որն ունի կարևոր մի քանի նշանակություն։ Առաջինը՝ զուտ սոցիալական նշանակությունն է, երկրորդը՝ կանխիկի շրջանառության կրճատումը, և երրորդը՝ այդ առևտրի, այդ գործարքների տվյալների վերլուծության արդյունքում կկարողանանք առավել արդյունավետ դարձնել մեր սոցիալական քաղաքականությունը»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ սա պետության ու մասնավորի գործակցության կարևոր օրինակ է, որովհետև, օրինակ, մինչև 10 տոկոս զեղչերը կհամաֆինանսավորվեն կառավարության, բանկային համակարգի և մասնավորի կողմից։ «Մենք բանակցում ենք տարբեր ընկերությունների հետ՝ այս ծրագրում ներգրավելու համար, բայց ենթադրում եմ, որ ոչ բոլոր ընկերություններն են տեղյակ, որ այսպիսի պրոցես է տեղի ունենում։ Ես հիմա բարձրաձայնում եմ, որ այսպիսի նախագիծ կա, և հույս ունեմ, որ այն ընկերությունները, որոնց մենք հասցեական չենք դիմել, իրենք էլ նախաձեռնություն կցուցաբերեն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կաշխատեն։ Այդ ընկերությունների իմիջի համար դա շատ կարևոր նշանակություն կունենա, որովհետև այսպիսով նրանք սոցիալական պատասխանատվություն կվերցնեն իրենց վրա։ Եթե կարճ ձևակերպեմ, հետևյալի մասին է՝ թոշակառուն թոշակն ստանում է քարտով, եթե ինքը նաև առևտուր է անում քարտով, որոշակի զեղչ կստանա, ավտոմատ զեղչեր կամ հետվճարային համակարգ է կիրառվելու»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նոր կարգը նախատեսվում է կիրառել հունիսի կեսերից։ Ըստ վարչապետի, նշանակում է կենսաթոշակի 10 տոկոս բարձրացում, բայց այլ մեխանիզմով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բագրատաշենի կամրջի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են

Հաջորդը

Սիսիանի հատվածից մինչև Տաթև նոր ճանապարհ կունենանք. Գնել Սանոսյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել․Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովի արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանին ռազմական օգնություն է առաջարկել։ «Հեռախոսազրույցում…
Դիտել

Ադրբեջանը սպանել է գերության մեջ հայտնված Դավիթ Գիշյանին. զինծառայողի սպանության դեպքով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ

Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և սպանել գերության մեջ հայտնված զինվորին: Միջազգային իրավական հարցերով ՀՀ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share