Հակագրոհի ժամանակ գեներալ ընդդիմադիր գործչի որդին չի կատարել իր պարտականությունները․Նիկոլ Փաշինյան

Խառը ժամանակները կանցնեն, հետաքննություն կլինի, թե ինչո՞ւ է Արցախի հարավային ուղղությամբ ռազմական գործողությունը ձախողվել։ Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իքս պահի հարավային ուղղությամբ 9-րդ պաշտպանական շրջանի ուղղությամբ հակառակորդը ճեղքում է իրականացրել ու առաջխաղացում է ունցել մինչև Ջաբրայիլ։ Եվ ուղղություն է վերցրել դեպի Հադրութ։ Այս պարագայում հարց է հնչել՝ ինչ անել։ Արցախյան հերոսամարտի ամենաակտիվ և նշանակալի դեմքերից մեկն արել է առաջարկ, ասել է՝ ես կարծում եմ, որ այդ ճեղքման հատվածը հյուսիսից պետք է կտրել և հակառակորդի ուժերն անջատել իրարից»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով այս առաջարկը քննարկվել է գործող զինվորական պաշտոնյաների հետ։ Պաշտպանական բանակի հրամանատարական կետում հրավիրել է քննարկում։

«Ասել եմ՝ սենց առաջարկ կա, ի՞նչ կարծիքներ կան։ Քննարկվել է, քննարկման արդյունքում Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ասել է՝ հետաքրքիր գաղափար է, բայց պետք  է տեղում գնահատել իրադրությունը և տեսնել՝ ինչքանո՞վ է դա իրականանալի։ Իրադրության գնահատումը պետք է իրականացնի ՊԲ հրամանատարությունը։ Որից հետո ՊԲ հրամանատարությունը գնահատել է և զեկուցել է ԳՇ պետին, որ ինքը գտնում է՝ իրականանալի է։ ԳՇ պետն էլ ինձ էլ զեկուցել, որ կարելի է իրականացնել։ Դրանից հետո օպերացիան սկսվել է և մի քանի ժամ հաջող իրագործվել է։ Եվ չի իրագործվել այն պատճառով, որ տանկային միավորումներից մեկն անելիքի իր մասը չի արել և նախատեսված ձևով չի մասնակցել օպերացիային։ Թե ինչո՞ւ դա տեղի չի ունեցել, քննության առարկա պետք է լինի, բայց նպատակը եղել է այդ ճեղքի հատվածը փակել։ Հիմա պատկերացրեք, եթե այդ օպերացիան ստացվեր, մենք մեծ հավանականությամբ կունենայինք ուրիշ իրադրություն պատերազմի հետագա ողջ ընթացքի համար։ Հիմա, այդ միավորումը, որի հրամանատարը եղել է այսօր ակտիվ ընդդիմադիր գործունեություն ծավալող գեներալներից մեկի որդին, չի կատարել իր պարտականությունները։ Էս խառը ժամանակները կանցնեն, կհետաքննենք։ Ես չգիտեմ՝ կարող ա 17-ը հենց իրեն են զանգել, ասել են՝ էդ ի՞նչ ես անում, էդտեղ չի քո թշնամին, Երևանում է։ Այս խառը ժամանակները կանցնեն, կբացահայտենք՝ նորահայտ քաղաքական գործիչը կարո՞ղ ա ինքն է զանգել որդուն, իրեն էլ զանգել է իր քաղաքական հայրը, ասել է՝ տանկերը պտտեք դեպի Երևան»,- մանրամասներ ներկայացրեց Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քննարկվում է Սյունիքում ռուսական բազայի հենակետ ստեղծելու հարցը․ Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Վարչապետն ասել է, որքան զոհ եւ անհետ կորած ունենք

Առնչվող նյութեր
Դիտել

Այս փուլում որոշակի փոփոխություններ կան իրավիճակի լիցքաթափման հարցում. Արցախի նախագահ

Այս փուլում որոշակի փոփոխություններ կան իրավիճակի լիցքաթափման հարցում՝ կապված և՛ ռազմական իրադրության, և՛ Բերձորի միջանցքի հետ: Այս մասին…
Դիտել

10 սպայի մեղադրանք է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է զինծառայողների կողմից, ռազմական դրության պայմաններում,…
Դիտել

Ձերբակալվել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ. դատախազություն

Հայաստանի գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատավարական ղեկավարման ներքո ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share