Հակամարտության լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում․ Արա Այվազյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցներին ասել է, որ ռազմական գործողությունների ավարտից 4 ամիս անց Ադրբեջանը խախտում է միջազգային հումանիտար իրավունքը և մարդու իրավունքները՝ գերեվարության մեջ պահելով հայ ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց։

«Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և ղեկավարությամբ ԼՂ հակամարտության գոտի հազարավոր օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և վարձկանների տեղափոխումը և արցախահայության դեմ ռազմական գործողությունների կիրառումը ոչ միայն միջազգային իրավունքի ոտնահարում էր, այլև ԵԱՀԿ հանձնառությունների խախտում։ Այն ձևավորեց երկու վտանգավոր նախադեպ՝ զանգվածային ոճրագործություններով և ուժի կիրառմամբ հակամարտության լուծման փորձը և այլ տարածաշրջաններից ԵԱՀԿ պատասխանատվության գոտի զինյալ ահաբեկիչների մասսայական ներմուծումը, որը պետք է արժանանա դատապարտման»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

Այվազյանը նաեւ ասել է, որ Հայաստանը եռակողմ հայտարարությունը դիտարկում է որպես հրադադարի վերականգնմանը և անվտանգության վերահաստատմանն ուղղված փաստաթուղթ։ Թեև այն պարունակում է խաղաղ կարգավորմանն առնչվող որոշ դրույթներ, սակայն այն չի ներառում դրա առանցքային տարրերը, որոնցից առաջնայինը Արցախի կարգավիճակի հարցն է՝ հիմնված արցախահայության ինքնորոշման իրավունքի վրա։

«Հակամարտության վերջնական քաղաքական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Տարածաշրջանի վերջին զարգացումներն  ընդգծեցին, որ մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ, շեշտում եմ՝ ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը՝ տարիների ընթացքում մշակված սկզբունքների և տարրերի հիման վրա»,- հավելեց նախարարը։ Ըստ Այվազյանի՝ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ նախագահության, այդ  թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դերակատարումը»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բարեփոխման ծրագիր ՀՊՏՀ-ում

Հաջորդը

Բայդենը բարձրացնում է հարկերը

Առնչվող նյութեր
Դիտել

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը քրեական պատասխանատվությունից պլստում են․Նորիկ Նորիկյան

Սա կատարյալ ձախողու՞մ էր, թե՞ կանխամտածված տապալում, պարո՛ն Փաշինյան. Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը քրեական պատասխանատվությունից պլստում են…
Դիտել

Ադրբեջանական ԶՈՒ-ն խախտել է հրադադարը, կրակել տրակտորի ուղղությամբ

Արցախի ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են՝ Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։ «Հունվարի 6-ին ժամը 13:35-ին,…
Դիտել

Բրյուսլի եռակողմ հանդիպումը չի կայանա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում սպասվող հանդիպումը։  «Բրյուսելում հանդիպումը…
Դիտել

Ադրբեջանը հայտնում է իր 1 զինծառայողի կորստի մասին

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ օգոստոսի 3-ին իրենց դիրքերը «ինտենսիվ գնդակոծության են ենթարկվել Լաչինի շրջանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share