Հայաստանը կկազմակերպի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ  Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջարկը՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու մասին:

Հաղորդագրությունում նշվում է, որ Վլադիմիր Պուտինի՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է իրադրությունը Ղազախստանում, որը հանդարտեցման ու կարգավորման միտում ունի:

Կողմերն աջակցություն են հայտնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջարկին՝ ամենամոտ ժամանակում տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացնելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայկական կողմը՝ որպես ՀԱՊԿ գործող նախագահ, կզբաղվի այդ միջոցառման կազմակերպմամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանը հունվարի 11-ի գիշերը կբարձրանա

Հաջորդը

Արցախի ոստիկանությունը ստուգում է Աղավնոյի անցակետում տեղի ունեցած դեպքի հանգամանքները

Առնչվող նյութեր
Դիտել

Բլինքենն ու Շառլ Միշելը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Հարավային Կովկասում․ «Հիանալի է խոսել…
Դիտել

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Լաչինի միջանցքում ադրբեջանական սադրանքի վերաբերյալ

2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան, Ադրբեջանական Հանրապետության մի խումբ, ներկայանալով որպես բնապահպանական ակտիվիստներ, Շուշիի մոտակայքում վրաններ են տեղադրել`…
Դիտել

«Բելառուսը թույլ չի տա որ ՀԱՊԿ-ը մասնատվի և թուլանա». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հանդիպելով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի մասնակիցների հետ, հայտարարել է, որ կառույցի անդամների ինքնիշխանությունն…
Դիտել

Մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը

Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share