Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի ըմբիշները ոսկե մեդալներ են նվաճել

Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարի 57 կգ քաշային կարգի եզրափակիչում Արսեն Հարությունյանը մրցել է բուլղարացի Գերոգի Վանգելովիի հետ եւ հաղթել 8:3 հաշվով: Հարությունյանը նախօրեին հաղթելով կիսաեզրափակիչում ապահովել էր Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Իսկ 65 կգ քաշային կարգի եզրափակիչում Վազգեն Թևանյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող  Հաջի Ալևին` 9:0 հաշվով:

Մինչ այս ըմբշամարտում Հայաստանն ուներ երկու ուղեգիր` Տոկիոյի Օլիմպիական խաղերին պետք է մասնակցեն հունահռոմեական ոճի ըմբիշ օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը:

Հիշեցնենք, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել են: Դրանք կմեկնարկեն 2021 թվականիհուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Ռոմա»-ն կմրցի «Այաքս»-ի հետ

Հաջորդը

Հայաստանի եւ Ուրուգվայի արտաքին գործերի նախարարները պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու երկկողմ օրակարգը

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ չի քննարկվում․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի նիստին և կրկին արձանագրել, որ այս փուլում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share