Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստերը բացասական են

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստները Մունդիալի որակավորման փուլի անդրանիկ տուրից առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել։ Այս մասին հայտնել է ՀՖՖ-ն

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստների կորոնավիրուսի ՊՇՌ թեստերը բացասական են: Բացի վնասվածքից դեռևս չապաքինված Գևորգ Ղազարյանից, բոլորն էլ կարող են դուրս գալ խաղադաշտ Լիխտենշտեյնի դեմ խաղում:

ՀՖՖ-ն հայտնել է նաեւ, որ մարտի 23-ին թիմն անցկացրել է ևս մեկ մարզում Ուցվիլ քաղաքի խաղադաշտում: Մարզիչները փորձարկել են հիմնական կազմի մի քանի տարբերակներ՝ պաշտպանողական գործողություններ, պաշտպանությունից հարձակման և հակառակ անցումներ:

Մարտին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում: Մարտի 25-ին՝ ժամը 23:45-ին (Երևանի ժամանակով)՝ Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը: Մարտի 28-ին՝  ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը, իսկ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Ռումինիա հանդիպումը:  

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դե ֆակտո մենք գործ ունենք թուրքական բանակի հետ․ Վաղարշակ Հարությունյան

Հաջորդը

Ռուս խաղապահները Ստեփանակերտի քաղաքային հիվանդանոց են առաքել ավելի քան 50 անուն բժշկական սարքավորումներ և սպառման նյութեր

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանի քաղաքապետարանին տրվել է նախազգուշացում, 8 ընկերություն տուգանվել է

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրել է Երևան քաղաքապետարանի կողմից 2017-2021 թվականների ընթացքում ասֆալտբետոնյա ծածկի վերանորոգման և հողային պաստառով (գրունտային)…
Դիտել

Մակրոնը չի բացառել արևմտյան զորքերի ուղարկումը Ուկրաինա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել արևմտյան զորքերի ուղարկումը Ուկրաինա։ Ըստ Մակրոնի՝ եվրոպացի առաջնորդները քննարկել են այդ հեռանկարը:…
Դիտել

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 21. 2 հա տարածքում բռնկված հրդեհները

Հուլիսի 30-ից օգոստոսի 2-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 33 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share