Շուշիում «Իսկանդեր» համալիր է օգտագործվել. Ադրբեջանը հաստատում է

Արցախում վերջին 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանն Ադրբեջանի դեմ օգտագործել է «Իսկանդեր» հրթիռային համակարգեր, հայտարարել է Ականազերծման գործողությունների գործակալությունը (ANAMA), հաղորդում է Minval-ը:

Շուշիում ականազերծման և զինամթերքի վնասազերծման աշխատանքները սկսվել են անցյալ տարվա դեկտեմբերին, իսկ այս տարվա մարտի 15-ին քաղաքում տարածքների մաքրման գործողության ընթացքում հայտնաբերվել են երկու պայթած հրթիռների բեկորներ, հիշեցրել է գործակալությունը:

«Գործակալության մասնագետների կողմից հրթիռի նույնականացման համարի (9M723) ստուգման ընթացքում պարզվել է, որ դրա բեկորները պատկանում են «Իսկանդերին»», – ասված է հայտարարության մեջ:

Այս ամենը հաստատում է, որ Շուշի քաղաքի ուղղությամբ Հայաստանն Ադրբեջանի դեմ օգտագործել է «Իսկանդերներ»: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արա Այվազյանն ու Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արք.Պոլ Ռիչարդ Գալագերը քննարկել են հայ գերիների հարցը

Հաջորդը

Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ կեղծ խաղաղասիրությամբ․Արման Թաթոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Զինծառայողների համար տարբեր պարագաների հավաքագրումը և սոցիալական ցանցերում կազմակերպվող դրամահավաքներն անթույլատրելի են.ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը, բարձր գնահատելով քաղաքացիների՝ բանակին աջակցելու պատրաստակամությունը, այդուհանդերձ, հայտարարում է, որ հանրային վայրերում զինծառայողների համար սննդի,…
Դիտել

Այս գործելաոճը չի կարող նպաստել սահմանային իրավիճակի իրական կայունացմանը. ՀՀ ՊՆ-ն

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-ին հերթական ապատեղեկատվությունն է տարածել, պնդելով, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 5-ին կրակ…
Դիտել

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share