Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հուշագիր է ստորագրվել

Հունիսի 24-ին Աթենքում Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև ստորագրվել է սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ համագործակցության հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեաս Կացանիոտիսը և Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը:

Ստորագրման արարողությանը նախորդել է կողմերի առանձնազրույցը և պատվիրակությունների «2+1» ձևաչափով հանդիպումը: Բոլոր հանդիպումներին և ստորագրման արարողությանը ներկա է գտնվել նաև Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Հուշագիրը ամրագրում է սփյուռքի հարցերի շուրջ երեք երկրների համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ փորձի փոխանակում, միջհամայնքային գործակցություն, կրթական և մշակութային համատեղ միջացառումներ, երիտասարդական նախաձեռնություններ և այլն:

Ստորագրմանը հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում Զարեհ Սինանյանն ընդգծել է երեք երկրների պատմական բարեկամության և ընդհանուր արժեքների կարևորությունը: «Պետք է նշեմ, որ տարբեր երկրներում մեր սփյուռքի համայնքներն արդեն իսկ համագործակցում են միմյանց հետ, և մեր հանձնառությունն է խրախուսել նրանց առավել ակտիվ գործակցելու և հնարավորինս աջակցելու միմյանց, լավագույն փորձի, նոու-հաուի փոխանակման և, վերջապես, մեր ընդհանուր արժեքներին և շահերին աջակցելու համար»,-ասել է Գլխավոր հանձնակատարը:

Աշխատանքային այցի շրջանակներում Զարեհ Սինանյանը հանդիպել է նաև հունահայ համայնքի հետ: Զարեհ Սինանյանը ներկայացրել է հանձնակատարի գրասենյակի

գործունեությունը, ծրագրերը, սփյուռքի հետ աշխատանքի քաղաքականությունը: Այնուհետանդրադարձ է կատարվել հայրենադարձության գործընթացին, ինտեգրման ծրագրերին, իր տեսակի մեջ առաջին Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի հիմնմանը, ներդրումային քաղաքականությանը:

Հանդիպման ընթացքում պատասխանելով ներկաների հարցերին Զարեհ Սինանյանն անդրադարձել է նաև ՀՀ ներքաղաքական զարգացումներին, արտաքին և ներքին մարտահրավերներին, տարածաշրջանային զարգացումներին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արտակ Բեգլարյանը ՀՀ նախագահին է ներկայացրել Արցախում տիրող ընդհանուր իրադրությունը

Հաջորդը

Մոսկվայում կայացել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը

Առնչվող նյութեր
Դիտել

Գերակա շահերի զոհերը

2000-ական թվականների սկիզբը երեւանցիներից շատերը համար դարձան մղձավանջային։ Մայրաքաղաքի կենտրոնում կառուցապատման պատրվակով բազմաթին քաղաքացիներ գրեթե առանց որեւէ փոխհատուցման…
Դիտել

Ներկա պահին կա քաղաքական որոշում, որ ես ղեկավարեմ նախընտրական շտաբը․ Արմեն Փամբուխչյան

ԱԻ նախկին նախարար, ՔՊ վարչության անդամ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է Երևանի ավագանու ընտրություններին՝ նշելով, որ իրեն է վստահվել…
Դիտել

Գումարտակի հրամանատարը մեղադրվում է մարտադաշտն ինքնակամ լքելու համար

ՀՀ դատախազությունից հայտնում են, որ Արցախյան պատերազմին առնչվող քրեական գործի քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share