Հայտնի են 1000 խոշոր հարկ վճարողները

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը: Հարկերի մեծության հաշվարկն իրականացվել է նոր մեթոդաբանությամբ` ՀՀ կառավարության 24.12.2020թ. N2157-Ն որոշման համաձայն:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման մեջ 2020թ. դեկտեմբերին կատարված փոփոխությամբ` վճարված հարկերի մեծության որոշման համար հիմք է ընդունվում հարկատեսակի գծով հարկ վճարողների կողմից հարկային տարվա սկզբից միասնական հաշվից վճարված (մարված) մեծությունը՝ հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները և (կամ) մաքսային մարմնի կողմից հավաքագրված գումարների մեծությունը: Մինչդեռ նախկինում պետական բյուջեի եկամուտներ էին համարվում առանձին հարկատեսակների գծով գործող հաշվեհամարներին  կատարված հարկային վճարումները և մուտքագրված գումարները: Ընդ որում, նոր ցանկերում ներառվում են բոլոր տնտեսվարողները` անկախ կազմակերպաիրավական ձևից:

Այսպիսով` 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. առաջին եռամսյակում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 260 մլրդ 170 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 217 մլրդ 911 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 42 մլրդ 258 մլն դրամ:

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ տվյալների համադրելիությունը ապահովելու նպատակով ՊԵԿ-ը նոր մեթոդաբանությամբ հրապարակել է նաև 2020թ. առաջին եռամսյակին վերաբերող ցուցանիշները:

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում

Հաջորդը

Ողբերգական պատահար․մահացել են զինծառայողներ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀԱՊԿ-ն Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն կուղարկի Հայաստան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կգլխավորի կազմակերպության առաքելությունը Հայաստանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է «ՌԻԱ…
Դիտել

«Պֆայզեր» պատվաստանյութը Հայաստանում է

Առողջապահության նախարարության և ամերիկյան «Պֆայզեր» դեղագործական ընկերության միջև կնքված պայմանագրով COVID-19-ի դեմ mRNA հիմքով «Պֆայզեր» պատվաստանյութի 100 հազար…
Դիտել

Ապաշրջափակման գործընթացը  չի կարող տեղի ունենալ ՀՀ կենսական շահերի հաշվին. Վահե Գեւորգյան

Տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացը  չի կարող տեղի ունենալ ՀՀ անվտանգության, ինքնիշխանության և կենսական շահերի հաշվին: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share