Նախագահը չի աջակցում որևէ քաղաքական ուժի․ ՀՀ նախագահի աշխատակազմ

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարությունը․

«Վերջին շրջանում սոցցանցերում, տարբեր լրատվական կայքերում և տելեգրամ ալիքներում տարածվում են տեղեկություններ, համաձայն որոնց՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իբր հետապնդում է քաղաքական նպատակներ, հովանավորում է տարբեր ուժերի, ինչպես նաև կոչ է անում բոյկոտել ընտրությունները։ Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածվող լուրերի կապակցությամբ հայտարարում է, որ բոլոր այդ տեղեկությունները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը։ Նախագահ Արմեն Սարգսյանի տեսակետները, մտքերը, խոսքերը կամ ելույթները ներկայացված են բացառապես նախագահի պաշտոնական էջերում։

Բազմիցս հայտարարվել է, որ Հանրապետության նախագահն առաջնորդվում է համապետական և համազգային շահերով: Նախագահը, իր գործառույթներն իրականացնելով բացառապես ՀՀ Սահմանադրությամբ իրեն ընձեռված լիազորությունների շրջանակում, չի կարող զբաղվել, չի զբաղվում և նպատակ չունի զբաղվել քաղաքականությամբ, որևէ կուսակցության անդամ չէ, չի ներկայացրել և չի ներկայացնում որևէ քաղաքական ուժ:Հանրապետության նախագահը չի աջակցում և չի պատրաստվում աջակցել, կամ սատարել որևէ քաղաքական ուժի»,- նշված է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարության մեջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սերժ Սարգսյանը հաստատում է խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ ՀՀ առաջին նախագահի առաջարկի մերժումը

Հաջորդը

Ավտոմեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Առնչվող նյութեր
Դիտել

Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը`…
Դիտել

Սա ոչ լեգիտիմ մեղադրանք է․Փաշինյանը հողերը հանձնելու մեղադրանքի մասին

Բանակցային ամողջ գործընթացի ընթացում երբեք ոչ մի իշխանության ու բանակցողի կողմից չի վիճարկվել Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների իրավունքների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share