Հարձակումը եղել է Արցախի մի շարք քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ. Արման Թաթոյան

Երեկվա հարձակումը եղել է Արցախի Նորշեն համայնքի ուղղությամբ, որին ամենամոտն են գտնվում ադրբեջանական զինված ուժերի դիրքերը: Հարձակումներ են եղել նաև Արցախի Հարավ և մի շարք այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Ադրբեջանական զինված ծառայողները (Զինված ուժեր, Սահմանապահ ծառայություն, թե այլ զինվորականներ) նույն բնույթի հանցավոր ոտնձգություններ են կատարում նաև Հայաստանի սահմանային բնակավայրերի նկատմամբ:

Երկու դեպքում էլ մտադրված ոտնահարվում են խաղաղ բնակիչների կյանքի իրավունքն ու անվտանգությունը, խաթարված է մարդկանց բնականոն կյանքը, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունը, ազատ տեղաշարժը ճանապարհներով և այլն: Ընդ որում, տեղի են ունենում ոչ միայն կրակոցներ, այլ նաև գողություններ, մարդկանց գույքի դիտավորյալ ոչնչացում, գյուղատնտեսական աշխատանքների խոչընդոտներ և այլն:

Թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի դեպքում զինծառայողներն անմիջականորեն պաշտպանում են մեր խաղաղ բնակիչների կյանքի իրավունքն ու անվտանգությունը, նրանց խաղաղ ապրելու, սեփականության, ընտանիքի եկամուտը վաստակելու և մյուս կենսական իրավունքները:

Երկու դեպքում էլ հանցավոր ոտնձգությունների, մարդկանց իրավունքների կոպիտ խախտումների հիմքը, սնուցման աղբյուրը մեկն է. ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի, էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականությունը:

Այս քաղաքականությունն ունի ինստիտուցիոնալ հիմքեր ու, իհարկե, նման պայմաններում նշված խախտումները չեն վերանալու, լիարժեք անվտանգություն չի ապահովվելու», – գրել է Արման Թաթոյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1765 նոր դեպք

Հաջորդը

Կրակել են ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Սիրելի աշակերտներ, ուսանողներ,հարգելի մանկավարժներ և ծնողներ,շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առիթով։ Հայաստանի Վերափոխման մինչև 2050 թվականի…
Դիտել

Արգիշտի Քյարամյանի հրամանագրով պաշտոնից ազատվել է երկու քննիչ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը՝ համակարգում գործառութային պարտականությունները անփույթ ու անբարեխիղճ կատարելու դրսևորումների, թույլ տրվող կարգապահական…
Դիտել

Պարզվել է, որ Խ.Ա.-ն 44-օրյա պատերազմի ընթացքում չի զորակոչվել, չի կամավորագրվել և չի զոհվել. ՊՆ

ՀՀ ՊՆ ՌՈ ՔՀԲ-ում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ենթադրյալ ապօրինություններ։ 12.11.2020թ. քաղաքացի…
Դիտել

Մանրամասներ ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլից

Երկուշաբթի օրը Բելառուսի արևմտյան Բելովեժսկայա Պուշչայում կայացել է ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը։ Հանդիպումից հետո Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share