Հերթական փլուզումը Երևանում

Մայիսի 25-ին, ժամը 08։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գոգոլի փողոցի թիվ 24/9 շենքի մոտակայքում մայթեզրը (մոտ 1,5 մ) սահել է դեպի շինհրապարակի փոսը. ճանապարհը երթևեկելի է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ նշված հասցեի մոտակա շինհրապարակում, փորվել է փոսորակ. հարակից ավտոճանապարհին տեղի է ունեցել մասնակի փլուզում։

Փրկարաները սահմանազատել են տարածքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous Article

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Լեհաստանի նախագահի հետ

Next Article

Բացահայտվել է պետական դավաճանության ևս մեկ դեպք

Related Posts
Դիտել

Հայաստանում զբոսաշրջությունն արթնանալու նշաններ է ցույց տալիս (տեսանյութ)

2021 թվականի հավաքագրած վիճակագրական տվյալների՝ հունվար- հունիս ամիսներին Հայաստան է այցելել մոտ 240. 000 զբոսաշրջիկ: Ռուսաստանը շարունակում է…
Դիտել

Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Ֆրանսիայի հետ հետագա գործակցության հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր…
Դիտել

ՀՀ ՊԵԿ-ում քննարկել են ԵԱՏՄ պետությունների միջև գործակցության հեռանկարները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հանդիպումը ԵՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով…
Total
0
Share