Հիմնանորոգվել է Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 39.4 կմ-ից մինչև 60.3 կմ հատվածը

Այս տարի հիմնանորոգվել է Գեղարքունիքի մարզով անցնող Մ-14, Մ-4, Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի 39.4 կմ-ից մինչև 60.3 կմ հատվածը։ Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից:

20.9 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը կատարել է «ԱԱԲ պրոեկտ» ՍՊԸ-ն։ Ամբողջ մակերեսով տեղադրվել են ճանապարհի նոր հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։

Շինաշխատանքների ընթացքում վերանորոգվել են նաև 12 կամուրջ և կամրջային անցումներ, տեղադրվել են արգելապատնեշներ, ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով։

Հիմնանորոգումն իրականացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Աշխատանքների համար հատկացվել է մոտ 1 մլրդ 995 մլն դրամ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դրամը որոշակիորեն արժեվորվել է.ԿԲ նախագահ

Հաջորդը

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ղարաբաղի հարցը

Առնչվող նյութեր
Դիտել

Ամանորյա համերգաշար՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկից

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական նղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հանդիսատեսի համար պատրաստել է գեղեցիկ, տոնական համերգաշար,…
Դիտել

Էրդողանն անդրադարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Բայդենի որոշմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունն անարդար է համարում և առաջարկել է ստեղծել համատեղ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share