ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Բաքվում Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացումը

Հայաստաի հանրապետության ԱԳՆ-ն հանդես է եկել Բաքվում Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացման վերաբերյալ հայտարարությամբ:

«Ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ Բաքվում բացվել է Արցախյան պատերազմին նվիրված «պուրակ», որտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրեր և զոհված հայ զինվորականների սաղավարտներ: «Պուրակի» բացման արարողությունը և դրանում Ադրբեջանի նախագահի ելույթն ի ցույց են դնում, որ վերոնշյալ գործողությունն ուղղված է հրապարակայնորեն նսեմացնելու պատերազմում զոհվածների հիշատակը, անհայտ կորածներին ու գերիներին, ոտնահարելու նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը:

Այն ժամանակ, երբ դեռևս լիովին հասցեագրված չեն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքները, երբ Ադրբեջանում պատանդառության մեջ են գտնվում բազմաթիվ հայ ռազմագերիներ, դիակապտության տարրերով պարուրված նման «ցուցադրության» կազմակերպմամբ Ադրբեջանը վերջնականապես ամրագրում է իր դիրքը որպես անհանդուրժողականության և այլատյացության համաշխարհային կենտրոն: Ադրբեջանի բարձր ղեկավարության նման մարդատյաց գործելաոճն առավել խոսուն է, քան խաղաղության և հանդուրժողականության, բազմամշակութայնության վերաբերյալ ցանկացած հայտարարություն կամ PR-ակցիա:ԳՈՎԱԶԴ00:14Իմանալ ավելին

Մի կողմից Ադրբեջանի ղեկավարությունը հանդես է գալիս Հայաստանի կողմից հնարավոր ռևանշիզմի վերաբերյալ դիտարկումներով, իսկ մյուս կողմից նման ցուցադրությամբ  փորձ է կատարում մոնումենտալացնել ռևանշիզմը, մարդատյացությունը և ազգամիջյան ատելությունը։ Նման քայլերն ի ցույց են դնում, թե որքան հեռու է կանգնած Ադրբեջանի ղեկավարությունը հետհակամարտային իրավիճակի, տարածաշրջանային խաղաղության և հաշտեցման վերաբերյալ իր իսկ դեկլարատիվ հայտարարություններից»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել Ղարաբաղի հարցով․ Ալիեւ

Հաջորդը

Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկում են «Իսկանդեր-Մ» հրթիռային բեկորների թեման

Առնչվող նյութեր
Դիտել

Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Ռուսաստանի հետ բանակցությունների

Ուկրաինայի պատվիրակությունը երկու ուղղաթիռով ժամանել է Բելովեժսկայա Պուշչա՝ Ռուսաստանի հետ բանակցությունների երրորդ փուլի համար։ Այս մասին հայտնում է…
Դիտել

Արցախի ԶՈՒ-ն լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում գյուղերի անվտանգությունն ապահովելու նպատակով

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ այս ընթացքում Արցախի Հանրապետության իշխանությունները Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ…
Դիտել

Պաշտոնական Բաքուն շարունակում է սպառնալ ու ստել նաև միջազգային հարթակներից. Բայրամովը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ելույթ է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում՝  իր ելույթի ժամանակ չմոռանալով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share