ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: 

Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար: Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար) և Լոռու մարզի Սպիտակի ոլորաններըդժվարանցանելիեն:

Կոտայքի և Լոռու, Արագածոտնի (բացի Թալին քաղաքից) մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ քաղաքներում, Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր ճանապարհահատվածում տեղում է ձյուն։ Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում գետնաբուք է։

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում մառախուղ է։ Շիրակի մարզի Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 430 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պատերազմին առնչվող հանցագործություններ

Հաջորդը

Սեւակ Խոյեցու հիշատակին

Առնչվող նյութեր
Դիտել

Բացվել են Սիսիան-Քաջարան 60կմ ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցույթի մասնակցության հայտերը

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից տեղեկացնում են, որ տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան մոտ 60կմ ճանապարհահատվածի շինաշխատանքների…
Դիտել

Վրաստանը չի մասնակցի Հարավային Կովկասի «3 + 3» հարթակին.

Վրաստանը չի նախատեսում մասնակցել Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով «3 + 3» բանակցային ձևաչափին։…
Դիտել

Սպիտակի բժշկական կենտրոնին տրամադրվեց 255․000 ԱՄՆ դոլար արժողության բժշկական պատկերագրման սարք

Դեսպան Թրեյսին ՀՀ առողջապահության նախարարություն ու Սպիտակի բժշկական կենտրոնի ներկայացուցիչների հետ մասնակցել է բժշկական սարքավորման նվիրաբերման արարողությանը։ Այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share