ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը մասնակցել է ՀԲ Հայաստանի գրասենյակի նախաձեռնած քննարկմանը

Հունվարի 19-ին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը մասնակցել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նախաձեռնած «Երկրի գործընկերության շրջանակի» (ԵԳՇ ՖՏ 19-23) վերանայում՝ ըստ կատարողականի և քաղած դասերի» խորագրով քննարկմանը, որն անցկացվում էր ՀՀ կառավարության հետ համատեղ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են 2019-2023 թվականների ընթացքում նախատեսված և փաստացի կատարված ծրագրերը, անդրադարձ է կատարվել Հայաստանում տիրող տնտեսական իրավիճակին։ Ներկայացվել են նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) և Բազմակողմ ներդրումների երաշխավորման գործակալության (ԲՆԵԳ) ներգրավվածության շրջանակներում Հայաստանում իրականացված ծրագրերը․
Երևանում 250 ՄՎ հզորությամբ կանաչ էներգաարտադրության և համակցված ցիկլով գազատուրբինային էներգակայանի ստեղծման փաթեթ,
18 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում 55 ՄՎ հզորությամբ արևային ՖՎ կայանի համար,
60 միլիոն ԱՄՆ դոլար արժեքով երկարաժամկետ ֆինանսավորում էլեկտրականության բաշխման ցանցերի արդիականացման համար։

Քննարկվել են նաև COVID-19 համավարակի առողջական, սոցիալական և տնտեսական հետևանքներին, ներդրումային միջավայրում ռիսկերի նվազեցմանը, մրցակցության բարձրացմանը, ինչպես նաև բնապահպանական և ժողովրդագրական մի շարք խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին վերաբերող հարցեր։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սահմանի բաց լինելը ավելի լավ է, քան սահմանի փակ լինելը. Ռուստամ Բադասյան

Հաջորդը

Գնել Սանոսյանը հանդիպել է ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլը» շուրջ 33 միլիոն դիտում է ունեցել

Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլը» շուրջ 33 միլիոն դիտում է ունեցել: Այս մասին հայտնում է Առաջին ալիքը: Միջինում, բոլոր…
Դիտել

Ձերբակալվել է նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր…
Դիտել

Ճապոնիայի վարչապետը Չինաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել զորավարժությունները Թայվանի մերձակայքում

Տոկիոն Պեկինից պահանջում է անհապաղ դադարեցնել զորավարժությունները Թայվանի տարածքում, որոնց ընթացքում հրթիռներ են արձակվել, այդ թվում՝ Ճապոնիայի բացառիկ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share