Հրապարակված փաստաթուղթը իրական է եւ չկա որևէ գաղտնի հավելված

Ազգային Ժողովի արտահերթ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընդդմիության կողմից հրապարակված փաստաթուղթը իրական է, դա այն միակ ու եզակի փաստաթուղթն է, որը ստորագրվելու է։

Նա նշեց, որ հայկական կողմի դիրքորոշումը մնում է նույնը՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է լքեն ՀՀ տարածքը՝ առանց նախապայմանների։

«Այս իրավիճակի քննարկման արդյունքում, քանի որ կա փաստ, որ մենք չունենք դելիմիտացված ու դեմարկացված սահման Ադրբեջանի հետ, այստեղ ծագում է մի շատ կարևոր հարց՝ լավ, այս իրադրությունը լուծեցինք, եթե հաջորդ պահին, հաջորդ փուլում էլի նմանատիպ իրավիճակներ ստեղծվեն, ամեն անգամ մենք այսպիսի միջազգային աղմուկ, կոնսենսուս ձևավորելու ճանապարհո՞վ ենք գնալու։ Ի վերջո, մենք ունենք մի իրադրություն, որը ձևավորվել է բոլորիս հայտնի հանգամանքներում և այդ իրադրությունը պետք է կառավարվի։ Այդ ընթացքում ձևակերպվել է առաջարկ՝ ձևավորել հանձնաժողով՝ եռակողմ, որը կզբաղվի այդ հարցերով»,- ասաց Փաշինյանը։

Նա հավելեց, որ կոռեկտ չի համարել, որ կառավարությունը դեռևս քննարկման փուլում գտնվող աշխատանքային փաստաթուղթը հրապարակի։

«Բայց քանի որ հրապարակված է ընդդիմության կողմից, ես ասեմ, որ, այո, դա այն միակ ու եզակի փաստաթուղթն է, որը օր ու կես կամ երկու օր գտնվում է մեր աշխատանքային շրջանառության մեջ։ Այդ փաստաթղթի մեջ որն է ամենակարևոր դրույթը, այն է, որ կողմերը պարտավորվում են, որ սահմանային իրադրությունները ոչ թե լուծում են զորքերի փոխադարձ շարժերով, այլ միայն դիվանագիտական, քաղաքական ճանապարհներով։ Արդյոք սա ինչ-որ նոր գաղափա՞ր է։ Ոչ, որովհետև ես այդ մասին հայտարարել եմ այս ամբիոնից»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա ասաց, որ կամ հանձնաժողովների ձևավորումը պետք է տեղի ունենա այն բանից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերը կլքեն մեր երկրի տարածքը և կհայտնվեն մեր սահմաններից անդին՝ մայիսի 10-ի ստատուս քվոյի համաձայն։ «Կամ մենք փաստաթղթի մեջ կարձանագրենք այդպիսի դրույթ, որ ինչ-որ մի դրույթ, ասենք, 3 օրում, 4 օրում այդ զորքերի հետքաշման գործընթացը տեղի է ունենում։ Սա է ամբողջ պատմությունը: Եվ ես ուզում եմ ձեզ ասել, որ չկա որևէ գաղտնի հավելված»,- հավելեց նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի ՄԻՊ-ը մեկնաբանել է Շոշ գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցների միջադեպը

Հաջորդը

Մարդիկ երևի Միշիկի անունը լսելիս ոտքերը թուլանում են․ Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված է 4 երեխա

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ «Տաթև»…
Դիտել

Հայկ Մարությանը դեմ է իր աշխատավարձի բարձրացմանը

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ Երեւանի ավագանին որոշել է քննարկել աշխատավարձերի բարձրացման հարցը։ «Սիրելի հայրենակիցներ, Երևանի…
Դիտել

Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունըԱրցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին. «Ղարաբաղյան հիմնախնդրի տարեգրության ողջ…
Դիտել

Խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են

Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share