Հրդեհ Վանաձոր քաղաքում․ կան տուժածներ

Նոյեմբերի 25-ին, ժամը 03։39-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի թիվ 7 հասցեին հարակից տարածքում այրվում է փայտե տնակ՝ ինքնաշեն կցակառույցով։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։24-ին, մարվել՝ 08։25-ին։ Այրվել է փայտե տնակը՝ ինքնաշեն կցակառույցներով (մոտ 200 քմ)։ Տուժածներ Ն․ Մ․-ն, Զ․ Ա․-ն (ծնված 1952 թ․) և Ա․ Ա․-ն ձեռքերի շրջանում տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՉԼ 5-րդ տուրի արդյունքները

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 592 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Կայացել է հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ դեսպաններ Թրեյսին, Դեգնանը և Լիցենբերգերը, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով փոխտեղակալ…
Դիտել

Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Յին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի անդամ, Արտաքին գործերի նախարար Վանգ Յին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share