ՃՏՊ Բաղրամյան գյուղում. կա երկու զոհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին, ժամը 21:26-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի Արտաշատյան խճուղում՝ համայնքապետարանի մոտակայքում, բախվել են «Ford» (վարորդ՝ Մ. Մ., ծնված 1995 թ.) և «VAZ-21099» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և վրաերթի ենթարկել Ա. Կ.-ին (ծնված 1961 թ.) և Ա. Ե.-ին (ծնված 1968 թ.), ովքեր տեղում մահացել են։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և քաղաքացի­ների դիերը մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախն Ադրբեջանի կազմում որևէ ենթակայության տակ չի կարող լինել. Արցախի ԱԺ նախագահ

Հաջորդը

«Ռոմա»-ն կրկին պարտվեց

Առնչվող նյութեր
Դիտել

Գուցե խուսափեինք ավելի մեծ մասշտաբի պատերազմ ստանալուց․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բդալյանը անդրադարձել է ապրիլյան քառօրյա պատերազմի 5-րդ տարելիցին եւ գրել, որ հաղթանակն էլ, պարտությունն էլ՝…
Դիտել

Մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայողի դի

Հուլիսի 14-ին, ժամը 10։25-ի սահմաններում, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող,…
Դիտել

Շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն,…
Դիտել

Հայկ Մարությանը Ռոբերտ Քոչարյանի հետ որեւէ կերպ չի առնչվել. Հակոբ Կարապետյան

Պաշտոնապես հայտարարում եմ, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ռոբերտ Քոչարյանի հետ երբեք չի հանդիպել: Այս մասին ֆեյսբուքում գրել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share