Մահվան ելքով վրաերթ Երևանի Սեբաստիա փողոցում. հարուցվել է քրեական գործ

2021թ. հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57 և 29 տարեկան երկու հետիոտնի, որի հետևանքով վերջիններս տեղում մահացել են, իսկ նշված ավտոմեքենայի վարորդը, ավտոմեքենան թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում, դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով:

Ժամեր անց նշված ավտոմեքենայի՝ 1992թ. ծնված վարորդը ներկայացել է իրավապահներին և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Երիտասարդը ձերբակալվել է՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու կասկածանքով։

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ, նշանակվել մահացածների դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հունվարի 1-ից սկսած ծնված ամեն երրորդ և հաջորդ երեխան կստանա ամսական 50 հազար դրամ աջակցություն

Հաջորդը

Առողջապահության նախարարությունն առաջարկել է դպրոցական արձակուրդները երկարացնել ևս 1 շաբաթով

Առնչվող նյութեր
Դիտել

Քամու հետևանքով մայրաքաղաքում դեֆորմացված, կենսունակության ավարտին մոտ ծառեր են տապալվել

Քամու հետևանքով այսօր մայրաքաղաքում դեֆորմացված, սերտաճած, կենսունակության ավարտին մոտ ծառեր են տապալվել։ Այս մասին հայտնում է «Կանաչապատում և…
Դիտել

ՌԴ-ն պատրաստ է ցանկացած պահի դադարեցնել ռազմական գործողությունը. Պեսկով

Ռուսաստանը Ուկրաինայից պահանջում է դադարեցնել իր ռազմական գործունեությունը, սահմանադրորեն գրանցել իր չեզոք կարգավիճակը, ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս,…
Դիտել

Ռուս խաղաղապահներն ուխտավորներին ուղեկցել են Ամարաս վանք

Ռուս խաղաղապահները նախօրեին Ստեփանակերտից և հարակից քաղաքներից ու գյուղերից 75 ուխտավորների հերթական խմբի համար ապահովել են Ամարասի քրիստոնեական վանք այցելության անվտանգությունը: …
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալի հետ

Մարտի 17-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Միրչա Ջոանայի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share