Մայրաքաղաքի փողոցներում վաճառվում է Կարմիր գրքում գրանցված ծաղկի վերացող տեսակը

Մայրաքաղաքի փողոցներում կրկին վաճառվում է «դեղին ձնծաղիկը»՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ ծաղիկը։ Այս մասին ահազանգում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Շրջակա միջավայրի նախարարությունը հիշեցնում է.

Կարմիր գրքում գրանցված բույսերի ոչնչացման կամ հավաքի համար ՀՀ օրենքով սահմանվում է տուգանք։ Մասնավորապես՝ կրիտիկական վիճակում գտնվող Շտերնբերգիա Ֆիշերի բույսի հավաքի յուրաքանչյուր միավորի (հատի) համար տուգանքը կազմում է 25 000 դրամ, իսկ 200 000 դրամը գերազանցելու դեպքում՝ հնարավոր է քրեական պատասխանատվություն սահմանել։

Շտերնբերգիա Ֆիշերի

Կատեգորիա
CR B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանի մեկ աճելավայրից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է:
Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 0 կարգավիճակով` անհետացած տեսակ: Ընդգրկված է CITES-ի կոնվենցիայի 2-րդ հավելվածում: Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն
Բազմամյա սոխուկավոր բույս 10-15 սմ բարձր.: Սոխուկները կլոր 2,5-3,5 սմ տրամագծով, ծածկված դարչնագույն կամ սևավուն թեփուկներով: Տերևները գոտիանման, տափակ, փայլուն, մուգ-կանաչ, բութ գագաթով, հիմքում` հազիվ ողնուցավոր, մինչ 20 սմ երկ.: Ծաղիկները վառ-դեղին, նստադիր կամ կարճ, մինչև 5 մմ երկ. կոթունով: Տուփիկը 10-15 մմ տրամագծով, երկարավուն-էլիպսաձև: Սերմը սերմնաթիկնոցով:

Տարածում
Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Ներքին Վաչագան գյուղի շրջակայքում:
Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 600-800 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ, խոտածածկ, անտառային լանջերին, շիբլյակում: Ծաղկում է փետրվար-մարտ ամիսներին, պտղաբերում` մայիսին: Ծաղիկները հայտնվում են վաղ գարնանը տերևների հետ միասին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտարարվել է Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման աշխատանքների միջազգային մրցույթ

Հաջորդը

Մահացել է Ռազմիկ Դավոյանը

Առնչվող նյութեր
Դիտել

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը հայտարարում է «Տալենտում» կրթական և զարգացման ծրագրի մրցույթ

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը հոկտեմբերի 25-ից հայտարարում է «Տալենտում» տաղանդների կրթական և զարգացման 2022/2023թթ․ծրագրի կրթաթոշակառուների մրցույթ `…
Դիտել

Արցախի ՊԲ ստորաբաժանումները չեն գնդակոծել ադրբեջանական դիրքերը. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության հյուսիսարևմտյան ուղղությամբ…
Դիտել

429-ը ծանր վիճակում են, 96 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է. Անահիտ Ավանեսյան

Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդներից 429-ը ծանր վիճակում են, 96 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է։ Այս մասին հայտնել…
Դիտել

Օլաֆ Շոլցը չի հավատում, որ Պուտինը պատրաստ է զիջումների գնալ Ուկրաինայում

Օլաֆ Շոլցը չի հավատում, որ Պուտինը պատրաստ է զիջումների գնալ Ուկրաինայում: Գերմանիայի կանցլերի խոսքը մեջբերում է Bild-ը: «Ամեն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share