Մասիս քաղաքի աղբավայրում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատները չորս օր շարունակ հրդեհաշիջման աշխատանքներ և հերթապահություն են իրականացնում Մասիս քաղաքի աղբավայրում: Այսօր՝ մայիսի 26-ին, ժամը 09։32-ին հրդեհաշիջման աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի աղբավայրում հրդեհ է բռնկվել և մարման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ մոտ 2 հա տարածքում այրվում է աղբ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։ Տեղում հրդեհաշիջում են իրականացրել նաև աղբավայրի 2 թրթուրավոր տրակտոր և 1 ջրատար։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դիմակ կրելը որոշ դեպքերում այլեւս պարտադիր չի լինի

Հաջորդը

Հայաստանը կարևորում է Իրանի հետ առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը․ Արա Այվազյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուսաստանի հետ հարաբերություններին վերադարձն անհնար է․ Շոլց

Ռուսաստանի հետ նախապատերազմական հարաբերություններին վերադառնալն անհնար է, G7-ի վեհաժողովին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Նա հավելել է,…
Դիտել

Ուսուցիչների աշխատավարձը կարող է բարձրանալ 30, 40 և 50 տոկոսով՝ ատեստավորման շնորհիվ․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբեր ամսից ուսուցիչների աշխատավարձը կարող է բարձրանալ 30, 40 և 50 տոկոսով՝ ատեստավորման շնորհիվ։ Այս մասին կառավարության այսօրվա…
Դիտել

Իրանի քաղաքացին փորձել է թմրամիջոցներ ներմուծել Հայաստան.ՊԵԿ

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի աշխատակիցները Մեղրի մաքսային կետ-բաժնի մաքսային հսկողության գոտում զննման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share