Մեծ է ձեր պատասխանատվության աստիճանը. Փաշինյանը շնորհավորել է դիվանագետներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դիվանագետի օրվա առթիվ՝ նշելով, որ դիվանագետներից սպասումները մեծ են։

«Հարգելի դիվանագետներ,շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Այսօրվա  բարդ համաշխարհային միջավայրում ձեր դերն ու առաքելությունը մեր պետության կյանքում առավել մեծ նշանակություն է ստանում։ Մեծ է ձեր պատասխանատվության աստիճանը, մեծ են նաեւ ձեզնից սպասումները։

Չնայած պատերազմի հասցրած հարվածներին՝ մենք պետք է կարողանանք ոտքի կանգնել, հասկանալ նախկինում ունեցած անհաջողությունների պատճառները եւ առաջ շարժվել մեր նպատակներին հասնելու համար: Ձեր աշխատանքի արդյունավետությամբ են մասնավորապես պայմանավորված մեր ապագա նվաճումները միջազգային ասպարեզում:

Վստահ եմ` պատվով կիրականացնեք ձեր առաքելությունն ու ծառայությունը մեր պետության առջեւ»,- նշված է Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում։

Total
0
Shares
Նախորդը

Ռուսաստանն անարձագանք չի թողնի

Հաջորդը

Ճգնաժամի լուծումը միայն երկխոսության միջոցով

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի ժողովուրդը վերջին երեք տարվա մեջ արեց երկրորդ հեղափոխությունը․Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կեսգիշերից հետո այցելել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբ, որտեղ արժանացել է բավական ջերմ ընդունելության։ Նիկոլ…
Դիտել

Հայտարարությունները միմյանց մասին պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա. Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը:  «Ուզում եմ վերահաստատել՝…
Դիտել

Քննարկվել է ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին պայմանագրի նախագիծը

Հոկտեմբերի 18-ին կայացել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների էներգետիկ ոլորտի լիազոր մարմիների ղեկավարների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share