Մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության․ Արա Այվազյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի խոսքով մեր տարածաշրջանը թևակոխել է նոր մարտահրավերներով լի շրջան, որն առավել հրամայական է դարձնում տարածաշրջանում կայունության, անվտանգության և խաղաղության մեջ շահագրգռված գործընկերների հետ համագործակցության ամրապնդումը։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարարն ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում։

«Միաժամանակ, այդ զարգացումներն ի ցույց դրեցին, որ մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը տարիների ընթացքում մշակված սկզբունքների և տարրերի հիման վրա»,- ասաց Այվազյանը։

Ըստ Այվազյանի՝ պատերազմից հետո ՀՀ ԱԳՆ-ն ձեռնամուխ եղավ ստեղծված նոր իրավիճակում Հայաստանի մոտեցումների մշակման, որոնք առաջին անգամ համապարփակ կերպով ներկայացվեցին դեկտեմբերի սկզբին ԵԱՀԿ նախարարական խորդի նիստի ժամանակ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կրեմլը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի որոշումը

Հաջորդը

Հայաստան է ներկրվել 24 հազար դեղաչափ «Astra Zeneca» ընկերության պատվաստանյութ

Առնչվող նյութեր
Դիտել

Վաղարշակ Հարությունյանն ու Վալերի Գերասիմովը քննարկել են իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագոտիներում

Հուլիսի 8-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ…
Դիտել

Զինծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում կկիրառվի

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց նկատմամբ համաներում կկիրառվի, նրանք կարող են վերադառնալ Հայաստան, կառավարության այսօրվա նիստում…
Դիտել

Լաչինի միջանցքը չի կարող շրջափակված մնալ. Էստոնիայի խորհրդարանի նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Էստոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Էստոնիայի խորհրդարան՝ Ռիյգիկոգու և հանդիպում ունեցել խորհրդարանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share