Մոսկվայում կայացել է ՀՀ ՊԵԿ նախագահի եւ Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը

Մոսկվայում ընթացող Միջազգային մաքսային ֆորումի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի միջև։ Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկաուտների կոմիտեից։

Հանդիպման ընթացքում կարևորվել են միջազգային հարթակներում, մասնավորապես՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության հասանելի հարթակներում (KUDO, Click platform) փորձի փոխանակմանը, մաքսային ծառայողների հմտությունների և գիտելիքների զարգացմանն ուղղված դասընթացների կազմակերպման աշխատանքները՝ մաքսային ոլորտի զարգացման ներկա միտումների համատեքստում: Անդրադարձ է կատարվել նաև մաքսային ոլորտում նախատեսվող բարեփոխումների շրջանակում տեխնիկական աջակցության ծրագրերի իրագործմանը։

Քննարկվել են նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մերկատոր» ծրագրի շրջանակում բոլոր 57 անդամ պետությունների մաքսային ծառայությունների հետ աշխատանքների համակարգման, առաջիկայում ՀՀ մաքսային ծառայության համար ռիսկերի խելացի կառավարման և օդանավակայաններում իրականացվող մաքսային հսկողության թեմաներով կազմակերպվող հեռավար միջոցառումներին առնչվող հարցեր։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը վերահաստատել է Կոմիտեի պատրաստակամությունը՝ տեղեկատվական տեխոնոլոգիաների հաջորդ համաժողովն անցկացնել Հայաստանում։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային մաքսային կազմակերպությանն անդամակցում է 1992 թվականից։ Հայաստանը պարբերաբար ստանում է խորհրդատվական բնույթի աջակցություն՝ ՀՄԿ «Մերկատոր» ծրագրի շրջանակում, որի նպատակն է նպաստել Առևտրի համաշխարհային կազմակերպության «Առևտրի դյուրացման  մասին» համաձայնագրի դրույթների իրականացմանը: Պետական եկամուտների կոմիտեն 2018 թվականից հանդիսանում է Համաշխարհային մաքսային կազմակերպության Աուդիտի կոմիտեի անդամ։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Previous Article

Պատվաստումների օր Երևանում

Next Article

ՊՆ հակադարձում է ՄԻՊ-ին

Related Posts
Դիտել

Բացահայտվել է պատգամավորության թեկնածուի կողմից ընտրողներին կաշառք տալու դեպք

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված…
Total
1
Share