Նիկոլ Փաշինյանը Կութ գյուղում է

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Կութ համայնք է այցելել։ Հիշեցնենք, որ Կութ գյուղի սահմանային հատվածում են այսօր առավոտյան գերեվարվել վեց զինծառայողները։

Բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս իրավիճակում անհրաժեշտ է համախմբվել։

«Առաջինը, մեզ պետք է այս իրավիճակում համախմբվել։ Ինչո՞ւ, որովհետև ամեն անգամ, երբ Ադրբեջանը տեսնում է, որ ունի շանս մեզ իրար դեմ հանելու, ավելի է ոգևորվում ու ակտիվանում։ Մենք պետք է հստակ ցույց տանք, որ անկախ նրանից, թե ներսում ինչ տարաձայնություններ կան, իրենց գործողություններին մեր առաջին արձագանքը լինելու է համախմբումը»։

Փաշինյանի խոսքով շատ կարեւոր է նաեւ սթափություն պահպանելը։

«Այս իրավիճակում պարզ է, որ շատ նյարդային է իրավիճակը, շատ հուզական է, պետք է մենք մեր սթափությունը չկորցնենք։ Եթե սթափությունը և հավասարակշռությունը կորցնենք, դա մեզ կխանգարի իրավիճակը ճիշտ գնահատել և ճիշտ որոշումներ կայացնել։ Հաջորդ ամենակարևոր խնդիրը՝ տեղեկատվությունների մեջ թացը չորից կարողանալ տարբերել, չգնալ ամեն տեղեկատվական հնարքի, տեղեկատվական պատերազմի զոհ չդառնալ։ Հանկարծ խնդրում եմ որևէ մեկի մտքով չանցնի, թե էսօրվա կառավարությունը ինչ-որ ստվերային, մութ գործարքների մեջ է, դավադրությունների մեջ է, այդպիսի բան լինել ի բնե չի կարող»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի՝ մեզնից ուզում են խլել մեր ինքնիշխանությունը, մեր պետությունը, մեզնից ուզում են խլել մեր հայրենիքը։

«Այսօրվա իրավիճակը հստակ է, որ Ադրբեջանը խախտել է ՀՀ պետական սահմանը։ Այստեղ որևէ այլ տեսակետ, կարծիք լինել չի կարող։ Եվ այստեղ զիջման մասին խոսք լինել չի կարող, որովհետև եթե մենք մեր սահմանը զիջենք, դա նրանց ավելի է ոգևորելու։ Մենք ասում ենք հստակ՝ միջազգային իրավունքի համաձայն՝ սա մեր սուվերեն տարածքն է, և Ադրբեջանի զինված ուժերը միանշանակ պետք է մեր տարածքից դուրս գան։ Այստեղ է, որ մեր հաստատակամությունը պետք է ցույց տանք, բայց մյուս կողմից չպետք է թույլ տանք, որ իրադրությունը վերահսկողությունից դուրս գա։ Եվ մենք այսօր առաջինը դիվանագիտական եղանակներով պետք է այս օրակարգն առաջ մղենք և հստակ միջազգային պահանջ դնենք։ Այսօր ԱՄՆ-ն ընդունում է, որ սա մեր տարածքն է, և Ադրբեջանը պետք է դուրս գա, Ֆրանսիան ընդունում է, որ սա մեր տարածքն է, և Ադրբեջանը պետք է դուրս գա, Հնդկաստանը, այլ երկրներ։ Եվրամիության խորհրդարանն ընդունեց բանաձև, որտեղ այս փաստը հստակ արձանագրեց։ Ռուսաստանի Դաշնությունը հստակ ընդունում է, որ սա մեր տարածքն է։ Եվ մենք պետք է մեր հետևողական, հաստատակամ, ոչ նյարդային քայլերով հասնենք այս տարածքից նրանց դուրս գալուն»,- նշեց Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ վեց հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովուման պահանջով

Հաջորդը

Ադրբեջանն ավելի հեռուն գնացող նպատակներ ունի․Ժուրեմ Պողոսյան

Առնչվող նյութեր
Դիտել

Տարեցներին ծեծելու դեպքով կա ևս մեկ ձերբակալված

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես…
Դիտել

Հանրային պաշտոն զբաղեցնող անձիք չեն կարողանա նվերներ ընդունել

ԱԺ-ն քննարկել է «Հանրային ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը։  Ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ…
Դիտել

Գլխավոր դատախազն առաջարկել է պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկել է պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել: «Արցախյան 44-օրյա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share