Նիկոլ Փաշինյանն Արկադի Տեր-Թադևոսյանին շնորհված Հայրենիքի շքանշանը հանձնել է նրա որդուն՝ Հայկ Տեր-Թադևոսյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստեղծման և կայացման, Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար Գեներալ-մայոր Արտուշ Հովհաննեսի Թադևոսյանը (Արկադի Տեր-Թադևոսյան, Կոմանդոս) հետմահու պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչման:

Այն կառավարությունում Արկադի Տեր-Թադևոսյանի որդուն՝ Հայկ Տեր-Թադևոսյանին է հանձնել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Հարգելի պարոն Տեր-Թադևոսյան, շատ կարևոր եմ համարում այսօրվա առիթը և ցավում եմ, որ այս բարձրագույն կոչումը հանձնում եմ ոչ թե անձամբ Կոմանդոսին, այլ Ձեզ, և ցավում եմ, որ պարգևը հանձնում ենք հետմահու: Շատ ցավալի է, որ այս արժանի և կոնկրետ բովանդակություն ունեցող պարգևը հանձնում ենք մի փոքր այլ միջավայրում, քան կցանկանայինք: Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ սա հարգանքի, գնահատանքի շատ կարևոր ու արժանի տուրք է ոչ միայն անձամբ Արկադի Տեր-Թադևոսյանին, այլև Արցախյան ազատամարտի ու ընդհանրապես Հայրենիքի պաշտպանության գործին նվիրված մեր բոլոր հայրենակիցներին:

Ընդ որում, կրկին ուզում եմ ընդգծել, որ ինչպես համոզվել ենք և համոզվեցինք՝ Զինված ուժերին ու զորահրամանատարներին տրվող հարգանքի և գնահատանքի պարգևներն ու տուրքը վերաբերվում են ամբողջ ժողովրդին, որովհետև բանակը, թիկունքը, հանրությունը մեկ ամբողջություն են ու անհայտներն իրենց սխրանքները գործում են՝ հենվելով առաջին հերթին ազգի, պետության, ժողովրդի, նրա պատմության, ոգու, նպատակների, երազանքների վրա:

Այս խորհրդանշական օրը կարևոր եմ համարում, որ մենք այստեղ այս արարողությունն իրականացնում ենք: Իմ և մեր գնահատանքի խոսքը, մեր գնահատանքի տուրքն է սա Հայրենիքի համար զոհված բոլոր նահատակներին, Հայրենիքը պաշտպանած բոլոր զինվորներին, ազատամարտիկներին, կամավորականներին և հանուն Հայրենիքի որևէ գործ արած մեր բոլոր քաղաքացիներին ու հայրենակիցներին»,– նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հայկ Տեր-Թադևոսյանն իր ընտանիքի անունից շնորհակալություն է հայտնել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ Կոմանդոսին ըստ արժանվույն գնահատելու համար: «Այս բարձր կոչումը, որին արժանացել է հայրս, կլինի մեր ապագա հաղթանակների խորհրդանիշներից մեկը: Այն մեր երիտասարդության համար մեծ խորհրդանիշ է»,- ասել է Հայկ Տեր-Թադևոսյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արջը սպանվել է, իսկ անտառապահը վնասվածքներ է ստացել

Հաջորդը

Ստեփանակերտում բացվել է «Շուշիս» խորագրով ցուցահանդես

Առնչվող նյութեր
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1631 նոր դեպք

Փետրվարի 7-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1631 նոր դեպք: Կատարվել է 4803 թեստավորում, առողջացել՝…
Դիտել

Ռաիսին Էրդողանի հետ հանդիպմանն անընդունելի է համարել տարածաշրջանում միջազգային ճանաչված սահմանների որևէ փոփոխություն

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սամարղանդում կայացած հանդիպմանն անընդունելի է համարել միջազգային ճանաչված…
Դիտել

«Արևելքի արհավիրքները». Կարել Հանսայի առաքելությունը

Հոկտեմբերի 20-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Կարել Հանսայի «Արևելքի արհավիրքներ» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը: Գիրքը հայերենով թարգմանել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share