Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա․ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյան

Ադրբեջանի նախագահը, ելույթ ունենալով Տնտեսական գործակցության կազմակերպությունների համաժողովին, նշել էր, որ «տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, և միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը երկրի անբաժան մաս հանդիսացող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ: Մեկբանելով Ալիեւի հայտարարությունը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը նշել է, որ Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը:

Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, այն անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Սև Բախ Արցախը» Բեռլինում

Հաջորդը

Ինչ քննություններ են հանձնելու՝ 4-րդ, 9-րդ եւ 12-րդ դասարաններում սովորողները

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանական զինծառայողները նորից հրդեհներ են գցել Ազատ գյուղի հարևանությամբ․ ՄԻՊ

Ադրբեջանական զինծառայողները, ըստ ահազանգերի, երեկ՝ սեպտեմբերի 4-ին նորից հրդեհներ են գցել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի հարևանությամբ, Նորաբակ…
Դիտել

Արմեն Սարգսյանը կհանդիպի խորհրդարանական երկու խմբակցությունների ղեկավարների հետ

Իր նախաձեռնած քննարկումների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանմարտի 13-ին հանդիպումներ կունենա Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share