Նվազագույն ամսական աշխատավարձը կդառնա 75 հազար դրամ

Հայաստանում 2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը կբարձրանա՝ դառնալով 75 հազար դրամ՝ գործող 68 հազար դրամի փոխարեն:

կառավարությունը սեպտեմբերի 29-ի նիստու հավանություն տվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:

Ըստ նախագծի՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափը 75,000 դրամ սահմանելու դեպքում աշխատաշուկայում պետական հատվածի 28.7%-ի (77,483 աշխատողի) և մասնավոր հատվածի 31.5%-ի (209,723 աշխատողի) մոտ կավելանա աշխատանքի վարձատրությունը։ Այսինքն՝ պետական և մասնավոր հատվածներում ընդհանուր առմամբ կավելանա աշխատողների 30.7%-ի (665,546 աշխատողի) վարձատրությունը։ Իսկ պետական բյուջեում աշխատանքի վարձատրությանն ուղղվող ծախսերը կավելանան տարեկան շուրջ 15.3 մլրդ դրամով, իսկ մասնավոր հատվածում՝ շուրջ 94.2 մլրդ դրամով։ Այսինքն՝  պետական և մասնավոր հատվածներում ընդհանուր առմամբ աշխատանքի վարձատրությանն ուղղվող ծախսերը կավելանան տարեկան շուրջ 109.5 մլրդ դրամով։

Նշվում է նաև, որ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ում որպես թիրախային ցուցանիշ նախատեսված է 2025 թվականի համար միջին աշխատավարձի չափը 237,000 դրամ, իսկ նախատեսված հավակնություններից է միջին աշխատավարձի իրական աճը՝ 5 տարի հետո՝ 30%-ով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Previous Article

Զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսերը կհոգա պետությունը

Next Article

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով

Related Posts
Դիտել

Երթևեկության կազմակերպման փոփոխություն․ՃՈ

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց խաչմերուկում 2021թ. հոկտեմբերի 1-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:…
Դիտել

Քննարկվել են դատարանների բեռնաթափմանն ուղղված լուծումները

Դատական, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչները քննարկել են դատարանների բեռնաթափմանն ուղղված լուծումները, դատավորների գնահատման համակարգի հիմնովին փոփոխության, դատական…
Դիտել

Միրզոյանը Ռիքերի հետ հանդիպման ժամանակ շեշտել է Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման հրամայականը

Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ…
Total
0
Share