Շառլ Միշելը եռակողմ հանդիպման վերաբերյալ ամփոփիչ հայտարարություն է տարածել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և հետ երկրորդ եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ամփոփիչ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Եվրոպական խորհրդի Նախագահը վերահաստատել է ԵՄ հանձնառությունը խորացնելու համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ սերտորեն աշխատելու լարվածությունը հաղթահարելու ուղղությամբ և հասնելու նրան, որ Հարավային Կովկասը դառնա անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց:

Շառլ Միշելի հայտաևաևությունում նշվում է, որ ղեկավարներն ամփոփել են 2021 թվականի դեկտեմբերին Բրյուսելում իրենց վերջին հանդիպումից հետո տեղի ունեցած զարգացումները և 2022 թվականի փետրվարին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ իրենց տեսակոնֆերանսից հետո: Նրանք փաստել են, որ առկա է առաջընթաց ստանձնած պարտավորությունների կատարման հարցում: Նաև քննարկել են վերջերս Արցախում լարված իրադրությունը և վերահաստատել են 2020 թվականի նոյեմբերի 9/10 եռակողմ հայտարարության դրույթներին լիովին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։

Հայտարարությունում ասվում է, որ ղեկավարները ողջունել են 2022 թվականի մարտի 30-ին Բրյուսելում ԵՄ հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումը և համաձայնել շարունակել նրանց ներգրավվել այս աշխատանքներում՝ ապահովելու համապատասխան հետևողականություն առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին:

Շառլ Միշելն ընդգծել է երկու կողմերի մարդասիրական ժեստերի կարևորությունը վստահության և խաղաղ գոյակցության խթանման համար։ Նա նշել է, որ անհրաժեշտ է ամբողջական և արագ լուծում տալ բոլոր հումանիտար խնդիրներին, ներառյալ գերության մեջ պահվող անձանց և անհայտ կորածների հիմնախնդրի համակողմանի լուծումը, և հայտարարել, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ նախաձեռնությանը: Նա նաև ասել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման միջոցառումներին, ինչպես նաև ականազերծման ջանքերին, կշարունակի փորձագիտական խորհրդատվություն տրամադրել և կավելացնի ֆինանսական օգնությունը, ինչպես նաև օգնությունը հակամարտությունից տուժած բնակչությանը, վերականգնողական և վերակառուցման աշխատանքների համար:

Եվրոպական խորհրդի նախագահը նշել է, որ և՛ Իլհամ Ալիևը, և՛ Նիկոլ Փաշինյանը հայտարարել են, ցանկանում են արագ տեմպերով շարժվել դեպի իրենց երկրների միջև խաղաղության համաձայնագիրը։ Այդ նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել արտաքին գործերի նախարարներին հանձնարարել աշխատել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման վրա, որը կլուծի բոլոր անհրաժեշտ խնդիրները։

Հայտարարությունում նաև ասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատումը և սահմանագծումը կարևոր նշանակություն կունենան և այդ նպատակով, համաձայն Սոչիի 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարության, պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև մինչև ապրիլի վերջ ստեղծել համատեղ հանձնաժողով, որի մանդատը լինելու է՝ սահմանազատել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմանի սահմանը և ապահովել կայուն անվտանգ իրադրություն սահմանագծի երկայնքով և մերձակայքում:

Շառլ Միշելը նաև ընդգծել է, որ ուժերի համապատասխան հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման և լարվածության նվազեցման էական տարր է։ Նա վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ այս հարցում տրամադրելու խորհրդատվություն և աջակցություն:

Նաև նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները քննարկել են հաղորդակցության և ենթակառուցվածքների վերականգնման հարցը ինչպես երկու երկրների միջև, այնպես էլ Հարավային Կովկասում առհասարակ։ Նախագահ Միշելը ողջունել է երկաթուղային գծերի վերականգնմանն ուղղված քայլերը՝ միաժամանակ Հայաստանին և Ադրբեջանին խրախուսելով գտնել արդյունավետ լուծումներ ճանապարհային կապերի վերականգնման համար։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել կապուղիների զարգացմանը իր Տնտեսական և ներդրումային ծրագրին համապատասխան, նաև ընդհանուր նախագծերը բացահայտելու համար պատրաստ է օգտագործել տնտեսական խորհրդատվական ֆորումը:

Հայտարարության վերջում ասվում է, որ ղեկավարները պայմանավորվել են հետևել իրենց հանդիպման արդյունքներին և լինել ներգրավված:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous Article

Փաշինյան-Ալիեւ հանդիպման մանրամասները

Next Article

Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Ավետման տոնի առիթով

Related Posts
Դիտել

Բացահայտվել է «Հաղթանակ» զբոսայգու մոտ տեղի ունեցած սպանության փորձի դեպքը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է «Հաղթանակ» զբոսայգու մոտ երկու…
Դիտել

Հայկական կողմը ադրբեջանական զինվորականներին ներկայացրել է իր հստակ պահանջը. ՊՆ

Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը. «Մայիսի 12-ին և 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի…
Դիտել

ՍԱՏՄ տեսուչները կորոնավարակի հաղթահարմանն ուղղված ստուգայցեր են անցկացրել 82 հանրային սննդի օբյեկտներում

Հանգստյան օրերին՝ հունվարի 28-ին, 29-ին և 30-ին, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի և մարզային տեսուչները կորոնավարակի հաղթահարմանն ուղղված ստուգայցեր են…
Total
0
Share