Ով է կայացրել Լելե-Թեփեի ձախողված գրոհի որոշումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաեւ այն մեղադրանքներին, թե իր հրահանգով պատերազմի օրերին զորքերի համալրումը դադարեցվել է։

«Պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ՝ ուղիղ եթերում մարտակոչով հանդես ես գալիս, հետո հենց ուղիղ եթերը դադարում է, գնում ես, հեռախոսը վերցնում՝ ասում ես՝ դադարեցրեք։ Այսինքն՝ այդ հայտարարությունը անհեթեթ է, և այդ հայտարարության հեղինակը մեծ պրոբլեմ ունի։ Գիտե՞ք որն է այդ պրոբլեմը, երբ նա բարձրաստիճան զինվորական լինելով՝ փորձում էր հանձնել 7-րդ պաշտպանական շրջանը, ես այս դահլիճում ներկա մի շարք մարդկանց ներկայությամբ կայացրել եմ որոշում, որի արդյունքում 7-րդ պաշտպանական շրջանը մինչև այսօր հայկական զինված ուժերի տրամադրության տակ է։ Եվ ասեմ, որ պատերազմի ընթացքում դա միակ ռազմականին մոտ որոշումն է եղել, որը ես կայացրել եմ։ Եվ այդ մարդը, որը կիսահիստերիկ վիճակում օր ու մեջ հարցազրույց է տալիս և գեներալ-գնդապետի ուսադիրներով իր հիմնական օպոնենտ է համարում կնոջը, դուք գիտեք՝ ում կնոջը, էդ մարդը, կարծում եմ, ընդհանրապես բազմաթիվ խնդիրներ ու բարդույթներ ունի։ Եվ ինքը դեռ շատ հարցերի պետք է պատասխան տա»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև այն տեղեկություններին, թե պատերազմի օրերին զինված ուժերին հրահանգել է գրավել Լելե-Թեփե բարձունքը, ինչը հետևանքով, ըստ տեղեկությունների, 700 զոհ է եղել։

«Կատարյալ անհեթհեթություն, այդ օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ, այդ առաջարկը ընդունելի է համարել գեներալ, այդ առաջարկը կյանքի կոչելու հնարավորության գնահատումն իրականացրել է գեներալ և որոշումը կայացրել է գեներալ։ Ընդ որում, այնպիսի գեներալներ, ովքեր այդ պահին այդ որոշումն իրականացնելու հնարավորություն ունեցել են։ Այո, այդ քննարկման խոսակցությունների մի հատվածին ես ներկա եմ եղել, բայց սեփական կարծիք անգամ չեմ հայտնել։ Ամենաբարձրաստիճանին եմ հարցրել՝ դու ինչ կարծիքի ես, ասել է՝ լավ միտք է։ Դրանից հետո տվել է հանձնարարական, հանձնարարական ստացողն ասել է՝ այո, դա պետք է անել»,-  հայտարարեց Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1075 նոր դեպք

Հաջորդը

Քննարկվում է Սյունիքում ռուսական բազայի հենակետ ստեղծելու հարցը․ Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգությանխորհրդի հերթական նիստը: Քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված անվտանգային…
Դիտել

Կայացել է Փաշինյանի եւ Ղարիբաշվիլիի առանձնազրույցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և…
Դիտել

Կարևորվել է Իտալիայի հետ հարաբերությունների ակտիվացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին: Ողջունելով դեսպանին՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share