Որոշում է ընդունված, որ դատաիրավական համակարգում բարեվարքությունը պետք է ստուգվի. Փաշինյան

Քաղաքական մակարդակում արդեն որոշում է ընդունված, որ դատաիրավական համակարգում բարեվարքությունը պետք է ստուգվի։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերադառնալով անկախ դատական համակարգի բարելավման հարցին՝ մենք այս ռազմավարությամբ ընդգծում ենք, որ ոչ միայն դատական և դատաիրավական համակարգ նոր մուտք գործող անձանց բարեվարքությունը պետք է ստուգվի, այլ նաև գործողներինը։ Քաղաքական մակարդակում այդ որոշումն արդեն ընդունված է»,- ասաց նա։

«Ընդհանուր առմամբ, երբ մենք խոսում ենք մեր իրականացված բարեփոխումների մասին, տարածված կարծիք կա, մենք էլ ենք համաձայն այդ կարծիքի հետ, մեզ ամենաշատը քննադատում են, որ դատական համակարգում բարեփոխումները բավարար հաջողություն կամ ինտենսիվություն չեն ունեցել։ Մենք այնքան էլ գոհ չենք այդ ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներից, բայց ուզում եմ հետևյալ արձանագրումն անել։ Վերջերս թերթում էի ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի զեկույցը և արձանագրեցի, որ մի շարք ուղղություններով ՀՀ-ն Արևելյան գործընկերության երկրներում առաջատար դիրքեր ունի։ Եվ այդ ցանկում է նաև անկախ դատական համակարգ վերնագիրը։ Այսինքն՝ մի կողմից լավ է, որ մենք ընդհանրապես ինքներս մեզնից ավելին ենք պահանջում, բայց մյուս կողմից պետք է արձանագրենք, որ մեր միջազգային գործընկերների արձանագրմամբ՝ այստեղ մենք ունենք շատ էական առաջընթաց։ Եվ Արևելյան գործընկերության շարքում լինել առաջատար այս ուղղությամբ, ընդ որում մի շարք ուղղություններով Հայաստանը առաջատար է, մասնավորապես, ընտրությունների վստահելիության, խոսքի ազատության ու կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ դատական բարեփոխումների հսկա հատված ուղղակիորեն կապված է կառավարության թվային օրակարգի հետ։ Ըստ նրա՝ հետագայում կարող է ներդրվել համակարգ, որ քաղաքացիական դատավարությունները տեղի կունենան գրավոր կարգով, այսինքն ՝ մարդիկ իրենց տներում նստած այլևս դատարաններ գնալու անհրաժեշտություն չեն ունենա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Previous Article

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Բելգիայի վարչապետին Ազգային տոնի առթիվ

Next Article

Ուկրաինայում լիովին ջախջախվեց ռուսական բանակի միֆը

Related Posts
Դիտել

Եվրախորհրդարանը կոչ է արել Ուկրաինային ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրել

Երեքշաբթի օրը Եվրախորհրդարանը ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել բանաձեւին, որում կոչ է արվում Ուկրաինային ԵՄ-ի թեկնածու երկրի կարգավիճակ…
Դիտել

ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը

Հունիսի 16-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի…
Դիտել

Գյումրիում տարեց տղամարդկանց ծեծելու գործն ամբողջությամբ բացահայտվել է․ ՔԿ

Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ամբողջությամբ բացահայտվել է. կան ևս երկու ձերբակալվածներ։…
Total
0
Share