Պաշտպանության բանակը կա, մնալու է և կդառնա ավելի մարտունակ․ Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 18-ին այցելել է պաշտպանության նախարարություն, որտեղ Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ խորհրդակցություն է անցկացրել:

Քննարկվել են բանակաշինությանը, երկրի պաշտպանունակությանը, ինչպես նաև զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող հարցեր:
Նախագահը խորին երախտագիտություն է հայտնել Պաշտպանության բանակի ողջ անձնակազմին իր առաքելությունն անձնվիրաբար իրականացնելու ու ուժերի ներածին չափով թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիայից Հայրենիքը պաշտպանելու համար:


«Մենք հանդես ենք գալիս արժանապատիվ ու կայուն խաղաղության օրակարգով, սակայն դրա համար անհրաժեշտ են նաև անվտանգային երաշխիքներ: Ուստի, Պաշտպանության բանակը կա, մնալու է և կդառնա ավելի մարտունակ: Նախատեսված բարեփոխումների արդյունքում ձևավորվելու է պրոֆեսիոնալ բանակ, որտեղ կարևոր դերակատարություն են ունենալու պայմանագրային զինծառայողները»,- ասել է Արցախի նախագահը՝ հավելելով, որ առավելագույն ջանք է ներդրվելու Արցախի անվտանգային համակարգի հետևողական ու արագ բարելավման համար:

Խոսելով զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման մասին՝ նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության գործուն աջակցությամբ մինչև 2023 թվականն ամբողջությամբ լուծվելու է գործող և թոշակառու սպաների բնակարանային ապահովման խնդիրը, ինչպես նաև լրացուցիչ աշխատանքներ են տարվելու զինծառայողներին սոցիալական երաշխիքների տրամադրման, զոհված, մահացած, հաշմանդամ դարձած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական վիճակի բարելավման ուղղությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Որպես երկարաժամկետ լուծում տեսնում ենք ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը. ՌԴ ԱԳՆ

Հաջորդը

Իսրայելում հայերի շրջանում զոհեր եւ վիրավորներ չկան (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

«Առողջ ծերացման արշավ»՝ Վանաձորում

ՀՀ Առողջապահության նախարարության կողմից Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ Վանաձոր համայնքում կազմակերպվել էր «Առողջ ծերացման արշավ»` 60-ից բարձր տարիքի…
Դիտել

Ղրղզստանի նախագահը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով

Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: Այս մասին հայտնել են…
Դիտել

Երևանում կայացել է Հայաստանի վարչապետի և Արցախի նախագահի հանդիպումը

Երևանում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի հանդիպումը: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի…
Դիտել

Տրանսպորտային միջոցների մաքսային գործառնությունները կարող են իրականացվել նաև այլ մաքսատուն-վարչություններում․ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն, Բագրատաշենի և Գոգավանի անցակետերով ներմուծվող որոշ տրանսպորտային միջոցների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share