Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման կանոնների խախտման համար տուգանքի չափերը կխստացվեն

ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, որով խստացվում են պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման կանոնների խախտման համար տույժերի չափերը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ԱԺ հանձնաժողովում ներկայացրեց Գալստյանը:

«Ցավոք, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության, օգտագործման, պաշտպանության ներկա իրավիճակը բավական հեռու է բավարար լինելուց: Եվ հուշարձանների նկատմամբ բավարար վերահսկողական գործուն մեխանիզմների բացակայությունն է դրան նպաստում»,-ասաց Գալստյանը:

Ըստ պատգամավորի՝ գործող օրենսդրությամբ բավականին ցածր վարչական տույժեր են նախատեսված, դրանք չեն նպաստում, որ հանրային ու անհատական պատասխանատվությունը մեծանա:

«Նախագծով սահմանված վարչական տույժերի չափն առաջարկում ենք խստացնել, գրեթե կրկնապատկել և սահմանել համապատասխան կարգավորումներ այն դեպքերում, երբ նույն խախտումը կատարվել է երկրորդ անգամ: 6 ամսվա ընթացքում նույն խախտումը կրկին կատարելն առաջացնում է վարչական տույժ»,-ասաց պատգամավորը:

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոների խախտման հոդվածով ամրագրված նվազագույն աշխատավարձի 50-80-ապատիկի վարչական տույժը պատգամավորն առաջարկում է փոխարինել 100-150-ապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ տուգանքը սահմանել՝ 300-350-ապատիկի չափով: Իսկ 6 ամսվա ընթացքում խախտումը կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 400-ապատիկի չափով:

«Սա հանրային և հասարակական պատասխանատվությունը շատ ավելի խստացնող նորմ է: Այն կունենա կանխարգելիչ նշանակություն»,-ասաց Լիլիթ Գալստյանը:

Պատգամավորը կարծում է, որ սա ամբողջությամբ չի լուծի պաշտպանության հետ կապված խնդիրները, սակայն կարևոր քայլ է համարում բնության, պատմության և մշակույթի հուշարձանների պաշտպանության ոլորտում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պարզ լճի տարածքում երկրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը

Հաջորդը

Միջազգային հարթակներում Կիպրոսն ու Հայաստանն արդյունավետ համագործակցում են. ՀՀ ԱԺ նախագահ

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուբեն Վարդանյանը հրատապ խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը քաղպաշտպանության հարցերով հրատապ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ պետական…
Դիտել

Հայաստանի կառավարությունը լրացուցիչ 20 միլիարդ դրամ կհատկացնի Արցախին

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Արցախի կառավարության անդամների հանդիպման…
Դիտել

Հսկայական վնաս է հասցվել Երևանի կանաչ ֆոնդին․ ապօրինի հատել են հսկա բարդիներ

Երեկ Սայաթ-Նովա պողոտայում երկու անձ ապօրինի հատել է 3 հսկայական բարդի՝ մեծ վնաս հասցնելով Երևանի կանաչ ֆոնդին, հայտնում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share