ՊԵԿ-ը բացահայտել է հանքարդյունահանման ապօրինի դեպք

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքից իրականացվում է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում: Ստացված տեղեկությունների հիման վրա, վարչության աշխատակիցների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ձեռք են բերվել փաստական տվյալներ և հանգամանքներ, որ նշված տարածքում ֆիզիկական անձի կողմից իրականացվել է ավազակոպճային խառնուրդի հանքավայրի ապօրինի շահագործում:

Ծածկագրված, այնուհետև բացահայտ եղանակներով իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի բնակիչ Մ. Ա.-ն Գետաշեն համայնքի տարածքում ձեռք է բերել 2 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության 2 հողակտոր և առանց  ընդերքօգտագործման իրավունքի ու առանց հարկային  մարմիններում  հաշվառման այդտեղ իրականացրել է  օգտակար հանածոյի արդյունահանման գործունեություն:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում կատարված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ապօրինի հանքարդյունահանումը քաղաքացին կազմակերպել էր տարբեր տնտեսվարող սուբյեկտներից վարձակալած տրանսպորտային միջոցներով, ընդ որում, հիմնականում երեկոյան ժամերին:

Հանքարդյունահանման ծավալները պարզելու նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարված համապատասխան չափագրման արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ տեղամասից տեղահանվել է շուրջ 16 հազար խոր. մետր ավազանման լեռնային զանգված, որի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 39 միլիոն դրամ: 

Դեպքի առթիվ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախապատրաստված նյութերի հիմքով, ՀՀ քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածի հատկանիշներով ՊԵԿ քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:   

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելուց, հակառակ դեպքում՝ այդ անձինք կենթարկվեն պատասխանատվության՝ օրենքի ողջ խստությամբ։ 

Ծանուցում. ենթադրյալ  հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տեղադրվում է Տաթև-Աղվանի ճանապարհի ասֆալտբետոնե ծածկի վերջին՝ երրորդ շերտը

Հաջորդը

Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Ակադեմիական քաղաքի գաղափարն արդեն անցնում է գործնական փուլ. Վահրամ Դումանյան

Ակադեմիական քաղաքի գաղափարն արդեն անցնում է գործնական փուլ: Այդ մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ…
Դիտել

Ջրականից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր…
Դիտել

Պատրաստ ենք նպաստել Ղարաբաղի հնագույն հուշարձանների, մշակութային օբյեկտների վերականգնմանը․Շավկաթ Միրզիյոև

Ուզբեկստանը հետաքրքրություն է հայտնել Ղարաբաղում ավերված պատմական հուշարձանների վերականգնման վերաբերյալ, հայտարարել է երկրի նախագահ Շավկաթ Միրզիյոևը: «Մեկ անգամ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share