Պետք է ցույց տանք աշխարհին, որ Արցախը կա. Դավիթ Բաբայան

Արցախի համար 2021 թվականը 44-օրյա պատերազմից հետո ապաքինվելու ժամանակահատված էր: Այս մասին հունվարի 19-ին կայացած ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

«2021 թվականը յուրահատուկ տարի էր մեր երկրի, յուրաքանչյուրիս համար: Փաստորեն սա Արցախյան երրորդ պատերազմից ապաքինվելու ժամանակահատված էր: Արցախը, կարելի է ասել, դեռևս գտնվում է բավականին ծանր վիճակում՝ որպես վիրավոր մի երկիր, բայց կարող ենք փաստել, որ կամաց-կամաց վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվում ենք ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Այսպես կարող ենք որակել ընդհանուր մեր վիճակը: Եվ անհրաժեշտ է, որ այս ծանր հոգեբանական վիճակից դուրս գանք, առանց դրա դժվար է լինելու ակնկալել հաջողություններ»:

Դավիթ Բաբայանի խոսքով 2021 թվականին փորձել են ամեն ինչ անել, որպեսզի պաշտպանեն Արցախի շահերը միջազգային տարբեր ատյաններում և անմասն չմնան աշխարհաքաղաքական գործընթացներից:

«Դուք գիտեք, որ կարևորագույն գործառույթներից մեկը տարբեր միջազգային ատյաններում մեր տեսակետները ներկայացնելն է: 2021 թվականին մենք ԵԱՀԿ-ում տարածել ենք 20 փաստաթուղթ, ՄԱԿ-ում՝ 15 փաստաթուղթ, Եվրոպայի խորհրդում՝ 4 փաստաթուղթ: Տարվա ընթացքում տարածել ենք 32 պաշտոնական հայտարարություն մեկնաբանություն: Ունեցել ենք 88 պաշտոնական հաղորդագրություն»,- նշեց Դավից Բաբայանը:

Ըստ Դավիթ Բաբայանի՝ Արցախի արտաքին գործերի նախարարության համար առանցքային նշանակություն ունի Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը:

«Պետք է ցույց տանք աշխարհին, որ Արցախը կա, որ մենք ենք տնօրինում մեր ճակատագիրը, իսկ սա շատ կարևոր է, որպեսզի և ա՛շխարհը իմանա, և՛ կարևոր ուժային կենտրոնները ունենան ճիշտ պատկերացում իրավիճակի մասին: Մենք այս ամենով պետք է առաջնորդվենք և շարունակենք մեր քաղաքականությունը»,- նշեց Բաբայանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հովհաննես Խաչատրյանն ընտրվեց

Հաջորդը

Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է անվտանգ տեղամաս և ոչնչացվել

Առնչվող նյութեր
Դիտել

Զելենսկին նշել է այն պայմանները, որոնց դեպքում Ուկրաինան Ռուսաստանի հետ կքննարկի Ղրիմի և Դոնբասի հարցը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Ղրիմի և Դոնբասի հանրապետությունների ճանաչման հարցերը…
Դիտել

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնում է Բեռլին

Փետրվարի 6-7֊ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բեռլինում։ Նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Գերմանիայի Դաշնային Հանրապետության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share