ՊՆ-ն հերքում է «ընթացող մարտերի մասին» լուրերը

Պաշտպանության նախարարության հայտարարությունը․

«Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։

Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը։ Նման զարգացումների դեպքում պաշտպանության նախարարությունն առաջինը հանդես կգար հայտարարությամբ։ Կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ խուճապ տարածող տեղեկություններ հրապարակելուց»,-նշված է ՊՆ տարածած հայտարարության մեջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ով կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը

Հաջորդը

Թուրքը Սև լճի տարածքում առաջ է եկել․Գորիսի փոխքաղաքապետ

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացին նռնակ է նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ

Ժամը 13:30-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունից հայտնել են, որ Մ.Մաշտոց փողոցի բնակելի տներից մեկում Ստեփանակերտի ՔՈՎ ուժեղացված խումբը…
Դիտել

Մարիամ Մկրտչյանը՝ շախմատի աշխարհի Մ18 տարեկանների չեմպիոն

Ռումինիայում ավարտին մոտեցող շախմատի աղջիկների մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրում, Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիամ Մկրտչյանը…
Դիտել

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի, Շիրակի մարզի Արթիկի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share