Պուշկին փողոցի 2 հասցեում գտնվող համայնքապատկան գույքն օրենքի խախտմամբ օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը. Դատախազության ուսումնասիրության հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ

2012 թվականի դեկտեմբերի 27-ին Պուշկին փողոցի 2 հասցեում գտնվող համայնքապատկան շենքն առանց մրցույթի՝ ուղղակի վաճառքով, օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել է Պուշկինի 2 հասցեում գտնվող շենքի օտարման գործընթացը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմամբ՝ Պուշկին փողոցի 2 հասցեում գտնվող շինությունն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է Արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։ 2008 թվականի օգոստոսի 28-ին, Կառավարության որոշմամբ, տարածքը ճանաչվել է բացառիկ հանրային գերակա շահ՝ այն հիմնավորմամբ, որ տարածքի բարեկարգմամբ Երևանում կվերանա վթարային բնակելի ֆոնդը, կստեղծվեն կանաչապատ տարածքներ, խաղահրապարակներ, կնորացվեն ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները: Բացի այդ, կառուցապատման աշխատանքները թույլ կտան մասնավոր ներդրումների հաշվին՝ վերակառուցել և վերականգնել շենքներն ու շինությունները՝ հին Երևանի ճարտարապետական ոճը համադրելով ներկայում կառուցվող շենքերի և շինությունների հետ:

Կառավարության նույն որոշմամբ՝ տարածքի ձեռքբերող է հանդիսացել «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն, որի 50 տոկոսի բաժնետերը գործարար Ս.Մ.-ն է, իսկ մյուս 50 տոկոսը պատականում է նրա կնոջը՝ ԵՊԲՀ-ի նախկին ռեկտոր Գ.Ք.-ին:

Ըստ օտարման պայմանագրի՝ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն, իր միջոցների հաշվին, պետք է ֆինանսավորեր Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող Փրկարար ծառայության նոր տիպային շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, շինարարության տեխնիկական հսկողության աշխատանքներն ու ծառայությունները:

Դատախազության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ համայնքապատկան տարածքի օտարումը չի իրականացվել օրենքով սահմանված կարգով, օտարվող սեփականության դիմաց չի տրվել համարժեք փոխհատուցում՝ 15 տոկոս ավելի գումար: Արդյունքում՝ Կենտրոն թաղային համայնքին առերևույթ պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ անշարժ գույքը ձեռքբերող «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությունը երկու տարվա ընթացքում չի սկսել օտարման հիմք հանդիսացող գործունեությունը, իսկ շահագրգիռ պատասխանատու պաշտոնատար անձինք որևէ միջոց չեն ձեռնարկել գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշումն անվավեր ճանաչելու ուղղությամբ՝ Երևանին զրկելով առանձնապես խոշոր չափերի արժողությամբ անշարժ գույքը սեփական գույքային ֆոնդ վերադարձնելու հնարավորությունից:

Հանրային գերակա շահ ճանաչված լինելու հիմքով օտարված համայնքապատկան գույքն առ այսօր գտնվում է անփոփոխ վիճակում. խախտվել է օտարման գործընթացը (օտարման նպատակի իրագործումը պետք է սկսվեր գերակա հանրային շահ ճանաչելու մասին Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ տարվա ընթացքում):

Ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝  Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունը 2023 թվականի մայիսի 24-ին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով:

Հակակոռուպցիոն կոմիտեում 2023 թվականի մայիսի 25-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 315-րդ հոդվածի 2-րդ մասերով (պաշտոնեական անփութություն):

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում, համայնքային սեփականություն հանդիսացող տարածքը համայնքին վերադարձնելու նպատակով՝ հայց կներկայացնի Վարչական դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ պատժամիջոցների կիրարկման հարցերով միջազգային հատուկ բանագնացին

Հաջորդը

Վստահ եմ, որ ՌԱԿ-ն առաջիկայում առավել ակտիվ կշարունակի իր քաղաքական գործունեությունը. վարչապետ

Առնչվող նյութեր
Դիտել

Զինված ուժերը պետք է կառուցված լինեն ու գործեն իրավունքահեն գաղափարների հիման վրա. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 12-ին Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում բացման խոսքով է հանդես…
Դիտել

«Այաքսը» պաշտոնական առաջարկ է արել Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ. De Telegraaf

Հոլանդական «Այաքսը» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ պաշտոնական առաջարկ է արել «Կրասնոդարին»: Այս մասին հայտնում է De Telegraaf-ը։ Աղբյուրի…
Դիտել

Ղարաբաղի ղեկավարները դավաճանել են հայ ժողովրդին. Րաֆֆի Փափազյան

Հերթական անգամ Ղարաբաղի ղեկավարները դավաճանել են հայ ժողովրդին. Ֆրանսիայի հայկական շարժման գլխավոր քարտուղար Րաֆֆի Փափազյան «Բոլորը հասկացան, որ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share