Ջանի Ինֆանտինոն խոսել է սուպերլիգայի մասին

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարություն է արել Սուպերլիգայի ստեղծման մասին:

«Ես երկար և ջանասեր աշխատանք եմ տարել եվրոպական ֆուտբոլի արժեքների պահպման համար: Սակայն հիմա տեսնում ենք, որ ոմանք դրանք դուրս են նետում` կարճաժամկետ եկամտաբերության համար»,- ՖԻՖԱ-ի նախագահի խոսքերը փոխանցել է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլային եվրոպական 12 ակումբ համաձայնության են եկել Սուպերլիգա ստեղծելու գաղափարի շուրջ: Սուպերլիգան 20 թիմից կազմված մրցաշար է լինելու, որոնցից 15-ը կլինեն անփոխարինելի ակումբներ: Մյուս 5 թիմերը իրավունք կստանան մասնակցելու մրցաշարին՝ հաղթահարելով որակավորման փուլը: Հիմնադիրները «Ռեալ», «Յուվենտուս», «Մանչեսթեր Յունայթեդ», «Բարսելոնա», «Ատլետիկո», «Միլան», «Ինտեր», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Արսենալ», «Չելսի» և «Տոտենհեմ» ակումբներն են:

Սուպերլիգայի նախաձեռնողներն են Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին և «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերեր Գլեյզեր եղբայրները: Մասնակից ակումբները նախնական կստանան 89-310 միլիոն եվրո:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՀԿ. COVID-19 համավարակն առաջիկա ամիսներին վերահսկողության տակ կվերցվի

Հաջորդը

Հադրութի շրջանում հայտնաբերվել է երկու աճյուն

Առնչվող նյութեր
Դիտել

Էդմոն Մարուքյանը հրապարակել է՝ Ադրբեջանին Հայաստանի ներկայացրած առաջարկները

Հայաստանի համար հիմնարար է ԼՂ վերջնական կարգավիճակի հարցը․ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանի հետ…
Դիտել

ԱԱԾ-ն կանխել է խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ծառայողների կողմից 2022 թվականի հունիսի 20-ին ԻԻՀ քաղաքացի…
Դիտել

Հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ՝ Արցախում․ որոշումն այսօր ուժի մեջ է մտնում

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են. «Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share