ՌԴ-ն դելիմիտացիայի և դեմարկացիայի նախապատրաստական փուլի առաջարկ է արել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 17-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայ նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով:  Այս մասին ՀՀ կառավարության նիստի մեկնարկին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ ես հայտարարեցի, որ 2021 թվականի մայիսից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ 3 առաջարկ է հնչել ՌԴ-ի կողմից, և երեքն էլ մեզ համար, ըստ էության,  ընդունելի են եղել և շարունակում են ընդունելի մնալ: Երեկ իմ հայտարարություններից հետո Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով: Եվ ես ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկները մեզ համար ընդունելի են»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը  ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարեց ՌԴ գործընկերոջ հետ ճշտել մանրամասները, որպեսզի փորձեն իրագործել առաջարկները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1019 նոր դեպք

Հաջորդը

ՊՆ-ն հերքում է ադրբեջանցի զինծառայողների գերեվարելու, այնուհետև նրանց վերադարձնելու տեղեկությունները

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը շարունակում է Ադրբեջանի հետ բանակցությունները 3 հայ զինծառայողների մարմինները գտնելու ուղղությամբ

2021 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողներից երեքի մարմինների գտնվելու վայրը հայտնի չէ. ադրբեջանական կողմից…
Դիտել

Հայաստանը խնդրի լուծման համար ունի առնվազն 3 առաջարկ

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է. «Նիկոլ Փաշինյանն իր ընդլայնված հարցազրույցում մանրամասն խոսել է…
Դիտել

Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական ուժերի խորհրդակցական ժողովի առաջին նիստը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի առաջին նիստին: Նիստին մասնակցել են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share