ՌԴ ռազմական ոստիկանությունը պարեկություն է իրականացնում Լաչինի միջանցքում

Ռուսաստանի խաղաղապահները շարունակում են վերահսկել հրադադարի ռեժիմի պահպանումը և ապահովել տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժն Արցախում, նաև Լաչինի միջանցքի երկայնքով սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխումը, փոխանցում է ՌԴ ՊՆ-ն:

2020 թվականի նոյեմբերի 12-ից ռազմական ոստիկանության ստորաբաժանման այդ գործողությունն ամենօրյա է և իրականացվում է եղանակային բոլոր պայմաններում: Նպատակը տեղեկատվություն հավաքելն է, տեղանքների ստուգումը, որոնք դիտակետերից չեն երևում, ինչպես նաև ցույց տալ ռուսական խաղաղապահ զորախմբի առկայությունը:

«Լաչինի միջանցքը ճանապարհ է, որը Ստեփանակերտը կապում է Հայաստանի հետ: Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, համաձայն պայմանավորվածությունների, վերահսկում է ոչ միայն ճանապարհը, այլև դրան մատուցները՝ մինչև 5 կիլոմետր շարավղով», – ասել է ռազմական ոստիկանության ստորաբաժանման սպա, փոխգնդապետ Իվան Կուզմինը:

Պարեկային երթուղիների օրական երկարությունը մոտ 50 կմ է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուսաստանը պատրաստ է օգնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին Լեռնային Ղարաբաղում աշխատանքների ժամանակ. Լավրով

Հաջորդը

Իսրայելում հրթիռային հարձակման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավորվել

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ նախագահի ԱՄԷ այցի շրջանակում ձեռք է բերել ևս մեկ 200 մՎտ-անոց արևային էլեկտրակայանի կառուցման պայմանավորվածություն

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայրաքաղաք Աբու Դաբիում հանդիպել է «Մասդար» ընկերության…
Դիտել

Տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չենք կարողացել լիարժեք իրացնել անկախության ընձեռած հնարավորությունը. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ. «Սիրելի’ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հարգելի’ քաղաքացիներ, Այսօր լրանում է…
Դիտել

COVID-19․ Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան վարակվածների թվով առաջին եռյակում են

Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 115,5 միլիոնը COVID-19 կորոնավիրուսային համավարակի սկզբից ի վեր աշխարհում վարակվածների թիվը հասել…
Դիտել

Մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են. Կա ահազանգ

Օգոստոսի 14-ին՝ ժամը 17:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share