Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցները չեն խոչընդոտում պարենի մատակարարումներին. Բորել

Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցներն ազդեցություն չեն գործում ամբողջ աշխարհում պարենի մատակարարումների վրա: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, նոյեմբերի 17-ին լրագրողներին հայտարարել Է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւի հետ հանդիպման արդյունքներին նվիրված ճեպազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները նպատակաուղղված են թուլացնելու Ռուսաստանի կողմից հատուկ գործողության ֆինանսավորումը, դրանք նպատակաուղղված չեն ուրիշ ոչ մեկի դեմ: Դրանք նպատակաուղղված չեն գյուղատնտեսությանը կամ պարարտանյութերին, որոնք չեն գտնվում պատժամիջոցների ներքո:

Այնպես որ ցանկացած պատմություն, թե մեր պատժամիջոցները պարեն չեն տրամադրում ամբողջ աշխարհի համար, չեն համապատասխանում իրականությանը, ինչպես նաեւ պատժամիջոցների հետեւանքները պետք Է հանգամանորեն քննվեն»,- ասել Է Բորելը: Նա ընդգծել Է, որ պատժամիջոցները չպետք Է ազդեն լոգիստական գործոնների վրա: «Երեկ մենք անցկացրեցինք շատ արդյունավետ քննարկում սպեցիֆիկ խնդիրների շուրջ, որոնք մենք կցանկանայինք լուծել շատ զգուշությամբ, բայց դրանք նպատակաուղղված չեն երրորդ երկրների տնտեսության դեմ: Եթե կան ինչ-որ հետեւողական զուգընթաց վնասներ, մենք դրանք կվերականգնենք,- պարզաբանել Է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավարը՝ խոսելով Ղազախստանի վրա պատժամիջոցների հնարավոր ազդեցության մասին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ոչ մի ներքին հարցով տասնամյակներ շարունակ չեն զբաղվել միջազգային կառույցները. Մարուքյան

Հաջորդը

Դիլիջանի թունելը հոսանքազրկվել է

Առնչվող նյութեր
Դիտել

Կառավարությունը 5.2 մլրդ դրամ կհատկացնի պետպատվերով մատուցվող բուժծառայությունների համար 

ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը…
Դիտել

ՊԵԿ նախագահն ու Վրաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են հարկային և մաքսային ոլորտներին առնչվող հարցեր

Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share