Ստացվում է, որ Կովկասում պարտվել է Ռուսաստանի դաշնակիցն ու գործընկերը․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է ՌԴ եւ ՀՀ ԳՇ պետերի հանդիպման ժամանակ արված հայտարարություններին․

«ՌԴ ԳՇ պետը Հայաստանի ԳՇ պետի հետ հանդիպմանը հայտարարում է, որ Հայաստանը Ռուսաստանի առանցքային դաշնակիցն ու գործընկերն է Կովկասում: Ստացվում է, որ Կովկասում պարտվել է Ռուսաստանի դաշնակիցն ու գործընկերը, կամ ՌԴ ԳՇ պետը, ինչպես եւ ռուսաստանցի մյուս բոլոր պաշտոնյաները, պարզապես կեղծում են եւ Հայաստանը ՌԴ քաղաքականության արեալում ոչ թե դաշնակից ու գործընկեր է, այլ ռեսուրս, հարկ եղած դեպքում՝ մանրադրամ:

Եթե այդ հայտարարությունը կեղծ չէ, ապա կնշանակի, որ Ռուսաստանն անկարող է պաշտպանել իր դաշնակցին, երբ նրա վրա գրոհում է դաշնակցի կարողությունը մի քանի անգամ գերազանցող ուժ:

Կամ, Ռուսաստանի ԳՇ պետը Հայաստանի մասին իր հայտարարությամբ անուղղակիորեն իր անհամաձայնությունն է հայտնում Կովկասում եւ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վարած քաղաքականությանը, որի մշակմանը ձայն ունեն ոչ թե գեներալները, այլ տնտեսական շահեր ունեցող խմբերը:

Ինչի՞ հետ գործ ունենք: Միարժեք է մի բան, որ հայկական պետականությունը պետք է այսօր արդեն փորձի մտածել, թե ինչ է անելու վաղը, եթե Ռուսաստանի տնտեսական խմբերը որոշեն, որ նպատակահարմար է դիրքավորվել օրինակ ոչ թե Սյունիքում ու Ստեփանակերտում, այլ ասենք Գուդաուրիի լեռներում: Բայց, որպեսզի հայկական պետականությունը մտածի այդ մասին, պետք է ձեւավորվի այդ ուղղությամբ մտածելու միջավայր, ինչի ձեւավորմանն է, որ ամեն կերպ փորձ է անում խոչընդոտել այսօր վարվող ռուսական քաղաքականությունը: Մինչդեռ այդ միջավայրի հիմքը պետք է լինի շատ պարզ՝ Ռուսաստանը Կովկասում է ոչ թե հայ ժողովրդին փրկելու կամ լավություն անելու, այլ իր շահը պաշտպանելու համար: Իսկ Կովկասը այդ շահի շղթայում մի օղակ է, ոչ առանձին կառուցվածք, հետեւաբար Կովկասի առնչոությամբ դիտարկումները գնահատվում են շղթայի լայնության եւ երկարության համատեքստում:

Իսկ այդ համատեքստում ՌԴ վիճակը մեղմ ասած բարդ է իր համար առավել մոտ ու կենսական կետերում: Եվ որքան այդ վիճակը բարդ է, այդքան Հայաստանը ՌԴ քաղաքականության հարաբերակցությունում դիտվելու է ռեսուրս, ոչ թե դաշնակից:

Սրանք ուղեղային գրոհի ենթակա պարզ խնդիրներ են ցանկացած կենսունակ պետության ու հանրության համար, որոնք նաեւ հայ ժողովրդի առաջ են պատմականորեն, եւ որոնք պատմականորեն էլ պարզունակացվում են «ռուս»-«հակառուս» մանիպուլյացիայով, ինչի համար թանկ վճարում է Հայաստանը»,- գրել է քաղաքական մեկնաբանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեկ օրվա ընթացքում ականազերծվել 11 հա տարածք

Հաջորդը

Պայթյունից վիրավորում ստացած փրկարարի առողջական վիճակը կայուն է

Առնչվող նյութեր
Դիտել

Պատասխանատվության իր բաժինն ունի նաև, այսպես կոչված, ազգի վերնախավը՝ էլիտան․ Լեւոն Տեր-Պետրոսյան

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը․ Ընդդիմադիր ուժերի մեծամասնության գլխավոր թեզն այն է, որ ղարաբաղյան վերջին պատերազմում կրած…
Դիտել

Երևան-Սևան ավտոճանապարհի բախվել է 17 ավտոմեքենա. կան տուժածներ

Հունվարի 12-ին, ժամը 21:35-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի…
Դիտել

Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը և մի խումբ այլ անձինք

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share