«Վստրեչի» կամրջի մի հատվածը փակ կմնա մինչև հունիսի 1-ը

Գարեգին Նժդեհի ուղեանցի՝ «Վստրեչի» կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներն իրականացնելիս պարզ է դարձել, որ անցումային սալերը բացակայում են, ուստի անհրաժեշտություն է առաջացել կատարել լրացուցիչ շինարարական աշխատանքներ: Այս մասին նշված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում։ Ըստ քաղաքապետարանի՝ երկարաձգվել է շինարարության ժամկետը, ինչից ելնելով էլ կազմակերպվելու է նոր, ժամանակավոր երթևեկություն:

«Աշխատանքների այս փուլում ամբողջությամբ փակ է լինելու Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհ փողոցի խաչմերուկից դեպի Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկ ուղղությունը: Տվյալ ուղղության երթևեկությունն իրականացվելու է մեկ երթևեկելի գոտիով՝ հանդիպակաց ուղղության հաշվին: Հաջորդ փուլում նույն մոտեցումը կկիրառվի հետադարձ ուղղությամբ: Շինարարական աշխատանքի ավարտը՝ 01.06.23թ: Նախապես հայցում ենք ձեր ներողամտությունը՝ պատճառված ժամանակավոր անհարմարության համար»,-նշված է հաղորդագրությունում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Հաջորդը

Տղամարդը սպանել է Գորիսի 56-ամյա բնակչին, ապա փորձել սպանել նաև վերջինիս եղբորը․ նախաքննությունն ավարտվել է

Առնչվող նյութեր
Դիտել

Մոսկվայում չեղարկվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմը

Մոսկվայում և մերձմոսկովյան շրջանում չեղարկվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմը․ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության…
Դիտել

Ժամանակավորապես կփակվի Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադան

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության աշխատանքային ծրագրով նախատեսված է իրականացնել Մ. Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադայի նորոգման…
Դիտել

Վարչապետը հայտարարել է, որ բանակի բարեփոխման գործընթացը սկսված է

Հայաստանի հաջորդ տարվա պետական բյուջեով պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսված են 509 մլրդ դրամ. ռազմական ծախսերի աճը 2018-ի նկատմամբ կազմում…
Դիտել

Իտալիայում 3 տոննա կոկաին է առգրավվել, որի վերջնակետը Հայաստանն էր. իտալական մամուլ

Իտալիայի ֆինանսների նախարարության և մաքսատան աշխատակիցները Կալաբրիայի շրջանի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում առգրավել են ավելի քան 2,7 տոննա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share