Վրաստանի կառավարության ղեկավարը համաձայնվել է բանակցել ընդդիմության հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանիպել է Եվրոպական խորհրդի ղեկավարի ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի հետ և հայտարարել ընդդիմության հետ կառուցողական երկխոսության պատրաստակամության մասին: Ըստ վարչապետի դա անհրաժեշտ է երկրում հնարավոր քաղաքական ճգնաժամը շուտափույթ լուծելու համար, հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

«Մենք վերահաստատում ենք կառուցողական երկխոսության մեր պատրաստակամությունը՝ հնարավորինս շուտ [ընդդիմության հետ] համապատասխան համաձայնագիր ձևակերպելու համար», – ասել է նա:

Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին և նրա ներկայացուցիչ Դանիելսոնին քաղաքական ճգնաժամի կարգավորման հարցում ցուցաբերած օգնության համար:

Վրաստանում քաղաքական ճգնաժամը շարունակվում է արդեն հինգ ամիս: 2020 թվականի նոյեմբերին ընդդիմությունը հրաժարվել է ճանաչել աշնանային խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ մեղադրելով իշխանություններին քվեարկության արդյունքները կեղծելու համար: Մինչ այժմ իշխանությունների հակառակորդների մեծ մասը հրաժարվում է աշխատել նոր խորհրդարանում: Իրավիճակն ավելի է վատացել փետրվարի 23-ին, երբ ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիային: Այդ օրվանից սկսած ընդդիմությունը բողոքի ցույցեր է կազմակերպում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կատարվել է 3978 թեստավորում, 590 մարդ առողջացել է

Հաջորդը

Աշխարհում ավելի քան 127 միլիոն մարդ վարակված է COVID-ով

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի ԱԺ պատգամավորները միջնորդել են փոխարինել Միքայել Արզումանյանի խափանման միջոցը

Արցախի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորները Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Ա․ Դավթյանին և ՀՀ քննչական…
Դիտել

Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները հիմնված են անքակտելի կապերի վրա. Ռաիսի

Իրանի նախագահ, այաթոլլահ Էբրահիմ Ռաիսին իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ցավակցություն է հայտնել Թեհրանում Ադրբեջանի դեսպանության…
Դիտել

Թշնամին վնասել է դիրքերում աշխատող տեխնիկան. ՊՆ (տեսանյութ)

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share