«Տելեգրամ» հավելվածը չի համագործակցում իրավապահ մարմինների հետ. ՔԿ նախագահ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել է, թե «Տելեգրամ» ալիքներով շրջանառվող թմրանյութի ծավալը, ամենայն հավանականությամբ, աճել է։ Միաժամանակ, նա մանրամասնել է, թե ի՞նչ նկատի ունի «ամենայն հավանականությամբ» ասելով. «Ինչու եմ ասում՝ ամենայն հավանականությամբ, որովհետև մենք այս ոլորտում բացահայտելիության մեծ ցուցանիշներ ունենք, դրանից էլ ենթադրում ենք, որ ծավալը կարող է աճած լինել»,- նշել է նա։

ՔԿ նախագահի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում 9 քրեական վարույթ է եղել, որոնց շրջանակում հայտնաբերվել է թմրանյութի ապօրինի շրջանառությամբ տելեգրամյան 49 էջ։ Երեք նման էջ էլ հայտնաբերվել է «Darknet» համացանցային տիրույթում։

Այս գործով 52 մեղադրյալ է եղել, որոնցից 35-ը կալանավորվել է։ Թմրանյութի ապօրինի շրջանառության քանակը եղել է 2,5 միլիարդ դրամի. «Անհամեմատ ավելի լավ են 2023 թվականի ցուցանիշները, ունենք նման 14 քրեական գործ, խոսքը վերաբերում է բացառապես տելեգրամյան ալիքների միջոցով շրջանառվող թմրանյութերի դեպքին, ունենք հայտնաբերված 30 էջ, ունենք 23 մեղադրյալ, նախնական շրջանառությունը հասնում է շուրջ 3 միլիարդի»,- մանրամասնել է նա։ 

Ըստ Քյարամյանի, այս ցուցանիշներն աննախադեպ են, իրավապահ համակարգն այսպիսի արդյունքներ երբևէ չի գրանցել թմրանյութերի ապօրինի շրջանառության տիրույթում։ «Մեկ շատ մտահոգիչ հանգամանք կա․ «Տելեգրամ» հավելվածը չի համագործակցում իրավապահ մարմինների հետ, ու սա մեր աշխատանքի արդյունավետությունը շատ է դժվարացնում, դանդաղեցնում»,- ասել է նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Ռումինիայի Պատգամավորների պալատում

Հաջորդը

Արցախի նախագահը պատգամավորների հետ հանդիպմանը խոսել է ստեղծված իրավիճակում գործադիր իշխանության քայլերի մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Ծանր հիվանդություններ ունեցող 12 քաղաքացի Արցախից տեղափոխվել է Հայաստան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»…
Դիտել

Հայ ռազմագերիների սպանության նոր տեսանյութի իրադարձությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 13-ին ՀՀ տարածքի վրա Ադրբեջանի հարձակման ընթացքում. ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հայտարարություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանության նոր տեսանյութի վերաբերյալ: «Երեկ՝ հոկտեմբերի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share