ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Սյունիքում է

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։

Նախարարը երեկ դիտարկել է Խոտ-Որոտան, Բարձրավան-Քաշունի և Տանձավեր-Շուռնուխ ճանապարհների կառուցման ընթացքը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ այսօր, անկախ եղանակային վատ պայմաններից, նախարարը Սյունիքի մարզպետի, Կապան համայնքի ղեկավարի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչների հետ դիտարկել է Վերին Խոտանան, Կապան-Ճակատեն, Տաթև-Լծեն ճանապարհների կառուցման ընթացքը։

Կապանից Ճակատեն տանող հիմնական ճանապարհի հողային աշխատանքների մոտ 70 տոկոսն արդեն արված է։ Զուգահեռաբար կատարվում են նաև այլընտրանքային ճանապարհի անցանելիության բարձրացմանն ուղղված աշխատանքներ։ Ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները կսկսվեն մայիսին, այն վերջնական պատրաստ կլինի աշնանը։

Վերին Խոտանան գյուղը շրջանցող ճանապարհի կառուցման աշխատանքները ևս սկսվել են։ Իրականացվում են հողային աշխատանքներ։ Երկարությունը 11 կիլոմետր է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ երրորդ հայցադիմումն է ընդունվել վարույթ

Հաջորդը

Մի՛ խաչեք Հիսուսին հերթական անգամ

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 28-ին ժամը 09:00-ից մինչև հունիսի 29-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ, Նոր…
Դիտել

ՀՀ-ն անվտանգության մասով երկարաժամկետ լուծումների ժամանակ չունի. Ալեն Սիմոնյան

Եռօրյա պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 10-ին հյուրընկալվել է ՌԴ Դաշնային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share